Արատեսը սեբաստացիների աչքերով

Երբ իմանում ենք, որ այսինչ օրը Արատես ճամփորդության են գնում, ես և ընկերուհիս ջանում ենք ցուցակում լինել առաջինների կողքին: Նրա համար չգիտեմ, բայց ինձ համար Արատեսը այն տեղն է, որը պետք է ոչ միայն հանգստի, այլև ստեղծագործ մտքի համար:

Ձմռանն արատեսում երբեք չեմ եղել: Այդ պատճառով հիմա դա իմ ծրագրերի մեջ է: Ես վերջերս ձեռագործ եմ սովորել, ու հիմա էսթետիկ հաճույք ստանալու համար, սպասում եմ ձմռանը, որպեսզի սկսեմ գործել իմ տաք շարֆը: Արատեսում կլինեմ շարֆը գործելիս, թե ոչ՝ չգիտեմ, բայց կցանկանայի:

Արատեսում կա ամեն ինչ անհոգ լինելու համար: Եթե մի գրամ բախտ ունենայի հենց այդ գյուղում կապրեի: Դա էլ, ոչիչ, տարբերակ է:

Ինչևէ, Արատեսում շատ լավ է անցնում…միշտ:

Այն ինչ Արատեսում կարելի է հոբբի անվանել՝ մասուր հավաքելն է: Անցյալ անգամ լոտո էինք խաղում, պարտվողը պետք է մի զամբյուղ մասուր հավաքեր: Դե ես պարվեցի լոտոյում, բայց մասուր չհավաքեցի:

Դե էլ ինչի՞ մասին խոսել եթե ոչ մայրամուտների… Արատեսի մայրամուտները տարբերովում են իրենց վառ նարնջագույն երանգներով: Մայրամուտին էլ աստղազարդ երկինքն է հաջորդում: Երբեմն մտածում եմ այն մասին, որ աստղերը փախել են իմ գլխի վերևից (Փարաքարից) և եկել են Արատես: Միայն Հարդագողի ճանապարհը չեմ տեսել, Արատեսում կարող եմ և դրան սպասել, վերջիվերջո 2020-ն է… հնարավորությունների տարի…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s