Կլինիկական մահ

Ընդհանրապես կլինիկական մահը կարող է տևել 4-ից 6 րոպե, դա այն ժամանակահատվածն է, երբ  մարդու օրգանիզմի բիոքիմիական  պրոցեսները դարձելի են, դրանից հետո վերջիններս դառնում են անդառնալի:

Ըստ Ա. Հակոբյանի, ժամանակը կլինիկական մահվան ընթացքում լրիվ այլ տևողություն ունի: «Այն շատ հարաբերական է: Մի քանի վայրկյանի ընթացքում մարդու հոգին կարող է ինֆորմացիայի այնպիսի ծավալ ստանալ, որ թվում է, ժամեր և օրեր են անցել, բայց իրականում անցել է ընդամենը մի քանի վայրկյան», – պատմում է բժիշկը:

Ռայմոնդ Մոուդիի «Կյանքը կյանքից հետո» գիրքը բում, շոկ առաջացրեց արևմտյան հասարակությունում: Նա հետազոտել է 150 հիվանդի, ովքեր կամ կլինիկական մահ են վերապրել կամ մոտ են եղել մահվանը: Մոուդին նկատել է, որ այս մարդկանց հաղորդագրությունները շատ նման են եղել միմյանց՝ թռիչք մութ թունելով, հանդիպում վառ լույսի հետ, անցած ողջ կյանքի համայնապատկեր, հոգևոր արարածի, մահացած հարազատների հետ հանդիպում, ինչպես նաև աստվածային էակի հետ հանդիպում և եզակի գիտելիքի ձեռք բերում։

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ կլինիկական մահ վերապրած մարդկանց միայն 40%-ն է հետո ինչ-որ բան հիշում: Նրանցից 15%-ն ունակ է ամբողջությամբ նկարագրել  կլինիկական մահվան ժամանակ տեղի ունեցած բոլոր փուլերը: Կլինիկական մահ վերապրածների մոտ 80%-ը երանություն է ապրել:

Կա մահվան հետ հանդիպման չորս տեսակ՝ առաջին դեպքում մարդիկ վերապրում են բոլոր փուլերը, բայց չեն կարողանում ապացուցել, երկրորդ դեպքում՝ մարդիկ 90% ճշգրտությամբ պատմում են, թե ինչ է կատարվել իրենց մարմնի հետ, երբ իրենք գտնվել են նրանից դուրս: Երրորդ դեպքում մարդկանց հաջողվել է տեղեկություններ հաղորդել իրենց հարազատներին, իսկ չորրորդ դեպքում՝ նրանք որպես ուրվական ներկայացել են իրենց հարազատներին, նրանց տեսնող է եղել։ «Սրանք փաստեր են, որոնք չի կարելի անտեսել։ Սա հեքիաթ չէ, երևակայության արդյունք չէ, սա իրականություն է», – ասում է Արթուր Հակոբյանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s