Շմոլ գազ

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։

CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Ընդ որում, այդ ամենը կարող է տևել ընդամենը 2 ժամ։

Մեր նախնիները գիտեին, որ շատ վտանգավոր է փակել քարշը, ջերմությունը պահպանելու համար, մինչև վերջ չայրված վառարանում: Փակ տանը տաք է, հարմարավետ է, մարդը պառկում է հանգստանալու և չի արթնանում, շմոլագարվում է: Դժբախտության մեղավորը կրում է տարբեր անուններ` ածխածնի օքսիդ, ածխածնի մենօքսիդ, շմոլ գազ, CO:

Որտեղ է առաջանում շմոլ գազը

Երբ փակում են քարշը, առաջանում է թթվածնի անբավարարության պատճառով թույլ վառվող ածուխների օքսիդացում, որը թափանցում է սենյակ: Մարդիկ չեն նկատում նրա ներթափանցումը, քանի որ ներթափանցող գազը ոչ հոտ ունի, ոչ էլ գույն: Առաջին հերթին նա ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և թունավորվողը ի վիճակի չէ հասկանալու, թե ինչ է իր հետ կատարվում, ինչ որ բան այն չէ:

Թվում է, թե մեր ժամանակներում ոչ բոլորն են օգտվում վառարաններից և հավանականությունը շմոլ գազի հետ առնչվելու մեծ չէ: Բայց պարզվում է, որ այդ գազը արտադրվում է ինչպես մարդու գործունեության ընթացքում, այնպես էլ շատ բնական պրոցեսների ժամանակ:

Շմոլ գազը գործնականում առաջանում է այրման բոլոր տեսակների ժամանակ, էլեկտրակայաններում և ջերմակայաններում վառելիքի այրման ժամանակ, խարույկի այրման, գազի սալիկի և ջրատաքացուցիչի աշխատանքի ժամանակ, մեքենայի գազաժայթքման ժամանակ, ծխելուց: Մեծ քաղաքներում ածխածնի մենօքսիդի մատակարարողը հանդիսանում է ավտոնտրանսպորտը: 1000 լ վառելիքի այրման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտ է արտանետվում 25-ից 200 կգ շմոլ գազ:

Ազդեցությունը օրգանիզմի վրա

Ինչպես է շմոլ գազը ազդում օրգանիզմի վրա: Մտնելով թոքերը և այնտեղից էլ արյան պլազմայի մեջ CO-ն թափանցում է էրիտրոցիդների մեջ և այնտեղ փոխազդում է հեմոգլոբինի սպիտակուցի հետ, որը հանդիսանում է թթվածնի փոխադրողը թոքերից հյուսվածքներին: Հեմոգլոբինի յուրաքանչյուր մոլեկուլը պարունակում է չորս հեմոպորֆիրային օղակներ, որոնց կենտրոնում գտնվում է երկաթի ատոմը, որն ի վիճակի է թթվածնի մոլեկուլը հետադարձ միացնել` առաջացնելով այսպես կոչված օքսիհեմոգլոբին: Շնորհիվ հեմոգլոբինի արյունը կարող է հյուսվածքներին հասցնել 70 անգամ ավել թթվածին, քան կարող էր տանել աղաջուրը լուծման հաշվին:

Հատկապես երկաթի ատոմին է նշան բռնում շմոլ գազը` առաջացնելով կոմպլեքս միացություններ (կարբոքսիհեմոգլոբին), որն ընդունակ չէ տեղափոխելու թթվածինը:

Շմոլ գազը հեմոգլոբինի մրցակցության մեջ ունի արտահայտված առավելություն թթվածնի առաջ, նա շատ արագ ռեակցիայի մեջ է մտնում հեմոգլոբինի հետ և առաջացնում ավելի ամուր միացություն քան օքսիհեմոգլոբինը: Բացի դրանից կարբոքսիհեմոգլոբինի տարաբաժանումը արյան մեջ ընթանում է շատ դանդաղ և այն աստիճանաբար կուտակվում է: Այդ իսկ պատճառով կարբոքսիհեմոգլոբինի կոնցենտրացիան արյան մեջ կարող է մեծանալ մինչև վտանգավոր աստիճանի` օդը երկար ժամանակ շնչելով, որը պարունակում է ածխածնի օքսիդի ոչ մեծ բաղադրություն, ընդամենը 0.07%: Արյունը կորցնում է թթվածինը հյուսվածքներին տեղափոխելու ունակությունը, ի հայտ են գալիս սուր թթվածնային անբավարարվածության ախտանիշներ:

Թունավորման ակնառու հատկանիշները հայտնվում են, երբ արյան մեջ կարբոքսիհեմոգլոբինի բաղադրությունը համեմատած հեմոգլոբինի ընդհանուր բաղադրության հետ գերազանցում է 20%: 30%-ի ժամանակ ի հայտ է գալիս գլխապտույտ, ոտքերում թուլություն, տեսողության թուլացում: 40-50%-ի ժամանակ` գիտակցության մթագնում, 60-70%-ի ժամանակ բերում է մահացության: Ինչքան շատ է շմոլ գազի կոնցենտրացիան օդում, այնքան արագ է կարբոքսիհեմոգլոբինի վտանգավոր կոնցենտրացիան հասնում արյան մեջ: Օրինակ` օդի շնչումը, որը պարունակում է 0.1э % շմոլ գազ, բերում է կարբոքսիհեմոգլոբինի 40%-անոց մակարդակին ոչ լրիվ երեք ժամվա ընթացքում, երբ մարդը գտնվում է հանգիստ վիճակում: Իսկ եթե նա զբաղված է ծանր աշխատանքով, թոքերը օդափոխվում են ակտիվ և կարբոքսիհեմոգլոբինի առաջացումը ընթանում է արագ, նույն մակարդակով:

Եթե շմոլ գազի ոչ մեծ քանակությունը ազդում է օրգանիզմի վրա երկար ժամանակվա ընթացքում, ապա կարբոքսիհեմոգլոբինը միշտ առկա է արյան մեջ: Կարբոքսիհեմոգլոբինի 2-10э % կոնցենտրացիայի ժամանակ ակնհայտ նշաններ չեն դիտվում, բայց այդպիսի մարդիկ հաճախ բողոքում են գլխացավերից, շուտ հոգնածությունից, ախորժակի նվազումից, գրգռվածությունից, վատ քնից, սրտի շրջանում ցավերից, հիշողության և ուշադրության թուլացումից: Այս հատկանիշները ծանոթ են մեծ քաղաքի շատ բնակիչներին:

Ինչքան երկար է օրգանիզմը գտնվում հյուսվածքների թթվածնային քաղցի պայմաններում, այնքան դժվար են դրա հետևանքները, հատկապես սրտային մկանների և գլխուղեղի համար: Այդ պատճառով ծանր թունավորման անմիջական ախտանիշների բուժումը դեռ չի նշանակում լրիվ առողջացում: Հաճախ պատահում է գլխուղեղի կեղևի նեյրոնների խախտում, 10-ից 7 թունավորման դեպքում 3 ամսվա ընթացքում կարող են հայտնվել հոգեկան խանգարումներ, հիշողության կորուստ, անձնային փոփոխություններ:

Այսպիսով, ինչ պետք է անել, որպեսզի խուսափել շմոլ գազի թունավորումից: Առաջին հերթին վառարանները վառելու ժամանակ պետք է պահպանել անվտանգության տեխնիկայի տարրական կանոնները, չպահել մեքենան միացված շարժիչով փակ տարածության մեջ, հաճախ օդափոխել խոհանոցները, որոնք սարքավորված են գազի սալիկներով: Սակայն հարց է առաջանում, թե ինչպես ապահովել օդի վիճակի մշտական հսկողությունը աշխատանքի վայրում, տանը և ավտոտնակում: Այժմ դա հնարավոր է շմոլ գազի նոր ազդանշանային սարքի միջոցով:

Շմոլ գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ բացօթյա տարածք և օդափոխել տարածքը։ Եթե տանն առկա է գազօջախ, անհրաժեշտ է անջատել այն և փակել գազի հոսքը դեպի տուն։ Օդափոխելով տարածքը գազի խտությունը նվազում է՝ միաժամանակ նվազեցնելով թունավորման ռիսկը։ Բնակարաններում տեղադրված են հատուկ սարքեր, որոնք կանխում են գազի հոսքը դեպի տուն օդում շմոլ գազ հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաև միանում է ձայնային ազդանշան։ Անհրաժեշտ է ուշադիր լինել նշյալ սարքն օգտագործելիս և ոչ մի դեպքում չանջատել այն։ Եթե տարածքն օդափոխելուց հետո թունավորման ախտանշանները չեն վերանում, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է.

  • Բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է։
  • Գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չի կարելի կիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում: Խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անհրաժեշտ է անպայման համոզվել, որ օդափոխությունն իրականացվում է լիարժեք։
  • Գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ պետք է միացնել օդատարը։
  • Համոզված լինել, որ անվտանգության սարքերը միացված են, և ոչ մի դեպքում չանջատել։

Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը և այլ նշաններ կարող են շատ բան հուշել։ Կատարեք տուժածի նախնական զննում և, եթե համոզվեք, որ տուժածի կյանքին անմիջական սպառնացող վտանգ չկա, կատարեք երկրորդային զննում։

Թունավորման նշաններն են.

–    տուժածի հիվանդագին տեսքը,
–    սրտխառնոցը,
–    փսխումը,
–    լուծը,
–    որովայնի և կրծքավանդակի ցավերը,
–    սառը քրտինքը,
–    շնչառության դժվարացումը,
–    գիտակցության կորուստը,
–    ցնցումները։

Թունավորումների նշան կարող են լինել շրթունքների շրջանում և բերանի խոռոչում այրված վերքերը։

Եթե եզրահանգում եք, որ տուժածը թունավորված է, փորձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները.

–     ի՞նչ թույն է առկա,
–     ի՞նչ քանակությամբ,
–     ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ճիշտ կողմնորոշվել և տուժածին առաջին օգնություն ցույց տալ։

Թունավորումների դեպքում ցույց տրվող առաջին օգնությունը

Թունավորման բարդությունը կախված է ընդունած թույնի տեսակից ու քանակից, մարմնի մեջ ներթափանցելու ուղուց, թունավորման պահից անցած ժամանակից, ինչպես նաև տուժածի տարիքից, մարմնի չափերից ու զանգվածից։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնություն ցույց տալու հետևյալ հիմնական փուլերին.
–    զննեք շրջապատը և համոզվեք, որ ապահով է տուժածին մոտենալը, աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել,
–    անհրաժեշտության դեպքում տուժածին հեռացրեք թունավոր միջավայրից,
–    կատարեք տուժածի նախնական զննում՝ ստուգելով նրա շնչուղիների անցանելիությունը, շնչառությունը եւ արյան շրջանառությունը։

Տուժածի կյանքին սպառնացող իրավիճակներում ցույց տվեք առաջին օգնություն։
Տուժածի գիտակցության առկայության դեպքում կատարեք երկրորդային զննում։
Ահազանգեք շտապ օգնություն։ Մինչև շտապ օգնության ժամանումը սպասեք դեպքի վայրում, տուժածի կողքին, և կատարեք շտապ օգնության հերթապահի ցուցումները։
Թույլ մի՛ տվեք տուժածին առանց բժշկի թույլտվության ուտել կամ խմել։
Շատ կարևոր են թունավորումների ժամանակ առաջին օգնություն ցույց տալու հիմնական փուլերի յուրացումը և կիրառումը։

CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

Մինչև բժիշկների գալը պետք է հեռացնել նեղ հագուստը, տուժածին դուրս բերել մաքուր օդի:

Անգիտակից տուժածին դուրս բերեք մաքուր օդ, ստուգեք շնչուղիները։ Եթե նա չի շնչում՝ կատարեք արհեստական շնչառություն։ Մաքուր օդում արհեստական շնչառություն կատարելիս տուժածից թունավորվելու հավանականությունը զրո է։

Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ, նրան սուրճ կամ թեյ տալ, քանի որ կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:

Տուժածին նաև պետք է ծածկել վերմակով կամ տաք հագուստով, քանի որ ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում խախտվում է ջերմակարգավորումը, և հնարավոր է` գերսառեցում առաջանա։

Բայց բոլոր այս միջոցներ, ցավոք, կօգնեն միայն թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում անգամ բժշկությունն է անզոր:

Այս դեպքում լավագույն պաշտպանությունը թունավորումը կանխելն է։

Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս տունը տաքացնելու համար գազի վառարան չօգտագործել, պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, պարբերաբար օդափոխել սենյակը։

Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա վառարանի կափույրը պետք է բաց մնա մինչ փայտածուխի այրվելը, որովհետև եթե փայտածուխները դեռ կարմիր են, նշանակում է դրանցից CO գազ է արձակվում։

Անհրաժեշտ է հոգալ նաև ծխնելույզի մաքրության, սենյակների օդափոխության մասին։ Չի կարելի փակել տարածքի բոլոր օդափոխության համակարգերը:

Ավտոտնակում ևս չի կարելի աշխատել ավտոմեքենայի միացրած շարժիչի ու փակ դռան պայմաններում։

Սեփական անվտանգության համար անհրաժեշտ է տարածքն ապահովել անվտանգության սարքերով, որոնք ազդանշան կարձակեն գազի ու շմոլ գազի արտահոսքի դեպքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s