Սոցիալական հետազոտության փուլեր

…………………

Սոցիոլոգիակա հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.

  1. Նախապատրաստական փուլ
  2. Առաջնային տեղեկատվության ստացման փուլ
  3. Հավաքված տեղեկատվությունը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ
  4. Տեղեկատվական մշակման փուլ
  5. Արդյունքների մեկնաբանման փուլ

Բոլոր այս փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և որակական հետազոտությունների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի անհրաժեշտությունը չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի/դեպքի հետ: Հետազոտության ծրագիրը այս ոլոր փուլերի տեսական — մեթոդական հիմքն է: Ծրագրի բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հռետազոտության մեջ հաջողություն ունենալու համար պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագիր:

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից 1. մեթոդաբանական , 2. ընթացակարգային:

Մեթոդաբանական բաժինը ներառում է հիմնահարցի ձևակեպումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և մեկնաբանությունը, աշխատանքային վարկածների ծավալումը:

Ընթացակարգային բաժինը ներառում է հետազոտության սկզբունքային պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը:

Ընտրանքը սոցիոլոգիայիում.

Հետազոտության գշխավոր համախումբը կազմում են տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ: Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որնք ույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ միջոցներ ծախսերով, բավարար դատողութուններ անել գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը, նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների մեծության և հետևությունների հուսալիության որոշումը սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով հետազոտման ծրագրի նպատակաից և խնդիրներից, հաշվի է առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը, զբաղվածությունը և այլն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s