Ամանորյա ֆիլմի դիտում

Ես ամեն տարի պարտադիր կերպով դիտում եմ <<Ֆրեդ Կլաուս>> — ը: Այն հիասքանչ ամանորյա ֆիլմ է, ուսուցողական և շատ կոմեդիայով:

Fred Claus (2007) - IMDb

Ֆիլմը նայել եմ միայնակ, քանի որ չեմ սիրում, երբ կողքից խանգարող ձայներ կան:

ՍՅՈՒԺԵՆ

Ֆիլմը պատմում է Սանտա Կլաուսի եղբոր՝ Ֆրեդ Կլաուսի մասին:

Ֆիլմը հիմնված է Դոնալդ Հենկելի հայտնի «Սանտայի առասպելը և նրա եղբայր Ֆրեդը» պոեմի հիման վրա։ Այն սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի կնոջ ծննդաբերությամբ։ Ծննդաբերությունից մի քանի րոպե հետո նորածին երեխան արտաբերում է իր առաջին բառերը՝ հո՜, հո՜, հո՜։ Մայր Կլաուսը կանչում է իր որդուն՝ Ֆրեդերիկին, որ գա ծանոթանալու իր եղբոր հետ, ում որոշում է անվանել Նիկոլաս։

Շուտով գալիս է Սուրբ Ծնունդը։ Տեսնելով ամանորյա տոնածառի տակ նվերներ՝ Նիկը սկսում է բացել իր և եղբոր նվերները և որոշում է դրանք բոլորը տալ որբերին։ Սա զայրացնում է Ֆրեդերիկին։ Կլաուս մայրիկը խորհուրդ է տալիս Ֆրեդին լինել ավելի բարյացակամ ինչպես իր եղբայրն է, ինչն էլ իր հերթին ավելի է վրդովվեցնում Ֆրեդին։

Իրեն մեկուսացած զգալով՝ Ֆրեդը հաճախ էր մագլցում մի ծառ և խնդիրները պատմում մի թռչնի։ Մի անգամ Նիկը կտրում է այդ ծառը՝ ասելով, որ Ֆրեդն այժմ կարող է այն տուն բերել, քանի որ այնքան շատ է սիրում այդ ծառը։ Թռչնի բունն այժմ ավերված էր, և թռչունը ստիպված հեռանում է։ Սա ևս մեկ անջրպետ էր եղբայրների հարաբերություններում։

Տարիներ անց Նիկը դառնում է Սանտա Կլաուս՝ ի շնորհիվ նրա կատարած բարի գործերի և դրանից հետո նրա ընտանիքի՝ մոր և եղբոր է առնում և նրանք չեն ծերանում։ Այսպիսով, Նիկը դառնում է մերօրյա Սանտա Կլաուսը, ով նվերներ է բաժանում մարդկանց, իսկ նրա եղբայրը՝ Ֆրեդը, Չիկագոյում աշխատում է որպես գործակալ, ով այդ նվերները հասցնում էր հասցեատերերին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s