Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։ 

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։
(Առավոտյան, լույսը հենց բացվեց, մայրս տավարներին դուրս հանեց, մի գրվանքա բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց, գնացինք)։

Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ ( Գնացինք, քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին, իլիկը մանեց։ Քաևափը ծակվեց, իլիկն ընկավ մեջը։ Կռացավ, տեսավ մի պառավ կին է նստած։ Բարկացած ասաց. <<Նանի՛, իլիկը տու՛ր>>։)

Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ ( Պառավն ասաց. <<Աղջի՛կ, արի վերցրու տար, ես մեծ կւն եմ, չեմ կարող տեղիցս վեր կենալ)։

Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ (Աղջիկը բարկացած ասաց.《 Բա ճանապարհը ու՞ր է》։)

Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ (Ասաց. <<Ձորի միջով արի>>)։

Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ (Աղջիկը ձորի միջով սկսեց գնալ, տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի, տեսավ դուռը չկա, ասաց.
《Նանի՛, ճանապարհը կորցրի, ու՞ր է։ >>)։

Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ ( Նանին ասեց.<<Աղջի՛կ, արի այստեղ մի բան ասեմ>>)

Գնաց պառավի կուշտը։ (Գնաց պառավի մոտ:) «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ (<<Մի ավել վերցրու ու մեր տունը մաքրի>> — ասաց պառավը): Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ (Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասեց. <<Աղջի՛կ, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր>>:) Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։ (Աղջիկը բարկացած ասաց. <<Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ է>>:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s