Այս ամիսը բովանդակալից էր, բարդ, ծանրաբեռնված…
Եվ այս կիսով չափ բացասական ամսվա ընթացքում ես մասնակցեցի քիչ, բաց հետաքրքիր աշխատանքների, որոնք հետագայում ինձ կօգնեն (հուսամ), որպեսզի ավելի հեշտ շփվեմ մարդկանց հետ: Այո, որքան էլ տարօրինակ է, ես ունեմ այդպիսի խնդիրներ ևս:
Ինչևէ: Կպատմեմ այն մասին, թե ինչերի մասնակցեցի այս ամսվա ընթացքում:
Հագուստի մոդելավորման դասերի ժամանակ մենք հյուրընկալեցինք միջին դպրոցի սովորողներին: Նրանց հետ աշխատեցինք թե՛ կտորի, թե՛ կավի հետ: Ես այդ ընթացքում կարողացա կոնտակտի դուրս գալ ինձնից տարիքով փոքր երեխաների հետ, ովքեր որքան էլ զարմանալի չէ, ավելի զարգացած էին քան ես: Նրանց օգնեցի…ամենակարևորը դա է: Օգնեցի գտնել վրձիններ և ներկեր կարի արհեստանոցում: Օգնեցի գտնել գործիքներկ ավի հետ աշխատելու համար: Եվ կարծում եմ օգնել եմ նաև նոր մասնագիտական տերմինների հետ ծանոթանալ:
Էսքիզավորման գրաֆիկայի դասերը ես ամբողջովին նվիրել եմ նկարչական ունակություններս մատիտներիս պես սրելուն: Արել եմ և անում եմ էսքիզներ: Լավն են, վատն են… բայց և այնպես այդտեղ ես արել եմ աշխատանք, որն իմ ունակությունները հասցերեց նոր մակարդակի: Չնայած ես որոշ դեպքերում համաձայն չեմ ուսուցչիս հետ, ով պնդում է, որ ստանդարտ չափսերը և նկարելու ոճը պետք է պարտադիր միավորել…դա ձանձրալի է…
Ավելին կարող եք գտնել այս բաժնում :