Հրաբուխներ

Հրահեղուկ ապարներ ժայթքող հրաբուխը երկրագնդի ամենատպավորիչ տեսարաններից է: Հրաբխային ժայթքումներ առաջանում են երկրակեղևի տեղաշարժերի հետևանքով: Երկրի վրա կա մոտ 500 գործող հրաբուխ:

Ի՞նչ են հրաբուխները

Հրաբուխները երկրակեղևի ճեղքվածքներ են, որտեղից ժայթքում են հրահեղուկ ապար (մագմա), մոխիր և գազեր: Մագման, որ ժայթքումից հետո կոչվում է լավա, կոների ձևով սառչում է ճեղքվածքների շուրջը: Հրաբուխները լինում են լեռնային շրջաններում, բայց կարող են առաջանալ նաև օվկիանոսի հատակին՝ բարձրանալով ծովի մակարդակից:

Որտե՞ղ են լինում հրաբուխները

Երկրի հրաբուխների մեծ մասը լինում է տեկտոնական ակտիվ գոտիների (ապարաշերտերի սահմնանների) երկարությամբ, որովհետև հենց այստեղ է երկրակեղևի ամենաթույլ մասը: Խաղաղ օվկիանոսում այնքան շատ հրաբուխներ կան, որ հայտնի են <<հրե օղակ>> անվամբ: Երբեմն հրաբուխներ են ժայթքում օջախից հեռու՝ <<շիկացած կետերից>> դեպի վեր. այնպիսի տեղերում, որտեղ երկրակեղևը արակ է: Որոշ կղզիներ հրաուխների կատարներ են, որոնք ի հայտ են եկել օվկիանոսի հատակից: Հավայան կղզիները դրա օրինակն են:

Կա՞ն հրաբխի տեսակներ

Հրաբխի ձևը կախված է մագմայի մածուցիկությունից և նրա ժայթքման ուժից: Մոխրային կոնը ձևավորվում է հզոր պայթյունից հետո, որը տեղի է ունենում, եթե շատ գազեր կան մագմայում: Հրաբխի կոնը կազմված է հիմնականում հրաբխային մոխրից: Զանգվածային հրաբուխը ժայթքում է մշտապես, սովորաբար շատ բարձր է և կազմվախ է լավայի ու մոխրի շերտերից: Լավան մածուցիկ է և կպչուն, մինչև պնդանալը հեռու չի հոսում: Վահանաձև հրաբուխը ունի մի քանի խառնարաններ և ձևավորվում է, երբ մագման հոսուն է: Տարածվում է ընդարձակ տարածքում՝ ստանալով ցածր գմբեթի ձև:

Ի՞նչ են գեյզերները

Գեյզերները լինում են հրաբխային գոտիներում, որտեղ տաք ապարները մոտ են Երկրի մակերևույթին: Ապարներից ստորգետնյա ջրերը տաքանում են, եռում և շատրվանում դուրս: Նոր Զելանդիայում և Իսլանդիայում գեյզերների և տաք աղբյուրների էներգիան օգտագործում են էլեկտրականություն ստանալու համար: Աշխարհում ամենահայտնի գեյզերներից մեկը ԱՄՆ-ի Ելոուսթոուն ազգային պարկի <<Օուլդ ֆեյթֆուլ>> գեյզերն է, որից 70 րոպեն մեկ ժայթքում է ջրի և գոլորշու մեծ շիթ:

Ի՞նչ է կատարվում, երբ ժայթքում է հրաբուխը

Հրաբխի խորքում գտնվում է մագմայի օջախ: Ճնշումը մեծանում է օջախի ներսում, և մագման դուրս է հորդում ծխնելույզի նման անցքից: Ժայթքման ժամանակ մագմայի հետ դուրս են հորդում նաև ապարներ և մոխիր:

Ի՞նչ է քնած հրաբուխը

Քնած հարուխը հարյուրավոր տարիներ հանդարտ է նում, բայց միշտ վտանգ կա, որ հանկարծակի կարթնանա և կժայթքի: Այն հրաբուխը, որն ընդհաանրապես դադարել է ժայթքելուց, կոչվում է հանգած:

……………………………………………………………….

Ո՞ր սարերն են կրակ թքում

Եթե երբևէ տեսնես, որ սարից հսկա կրակե ամպեր են դուրս ժայթքում, համոզված եղիր, որ դա հրաբուխ է և, որ ավելի վատ է, նա <<խիստ զայրացած է>>: Ամենակատաղի հրաբուխները պայթում են ռումբի նման՝ դուրս նետելով շիկացած մոխրի, մեծ քարաբեկորների և լավա կոչվող հալված քարերի շատրվաններ:

Հրաբուխներ ուսումնասիրող գիտնականներին կեչում են հրաբխագետներ (վոլկանոլոգներ)՝ հռոմեական կրակի աստված Վուլկանի անունով:

Որտե՞ղ կարելի է տեսնել քարերի գետեր

Երբեմն շիկակարմիր լավայի գետ է դուրս ժայթքում հրաբխի խառնարանից և լեռնալանջերով ցած հոսում: Քարերի այդ հոսքը կարող է հասնել ավելի քան 1000°C — ի՝ շատ-շատ ավելի տաք, քան ջեռոցը, և կարող է հոսել ավելի արագ, քան դու կարող ես վազել:

Կարծես թե հրաբուխների վտանգավորությունը բավական չէր, նրանց մոխրի ամպերը կարող են էլեկտրական լիցք պարունակել և կայծակի պատճառ դառնալ:

Ինչու՞ են հրաբուխները <<գազազում>>

Մոլեգին հրաբխի խորքերում մի ընդարձակ խոռոչ կա: Այստեղ աստիճանաբար կուտակվում է հալված քարերի ու գազերի շիկացած մի զանգված, որն ի վերջո չափազանց մեծ ճնշման տակ դուրս է ժայթքում երկրի կեղևի ճեղքերի միջով:

……………………………………………….

Հին հռոմեացիները այլ աստվածների շարքում երկրպագում էին նաև կրակի աստծուն, որն իբր ապրում էր գետնի տակ: Երբ նա բարկանում էր, շուրջն ամեն ինչ սկսում էր ցնցվել, գետնի տակից կրակ ու ծուխ էր ժայթքում: Հավանաբար, կրակի աստծուն հնարել էին այն մարդիկ, ովքեր ականատես էին եղել Իտալիայի Վեզուվ կամ Էտնա հրաշունչ լեռների ժայթքմանը:

Հուր ժայթքող այդպիսի լեռներն էլ հենց հրաբուխներ են կոչվում: Երկրի վրա ավելի քան վեց հարյուր հրաբուխ կա:

Հրաուխները երկար տարիներ <<քնած են մնում>>, նրանց ճեղքերից դուրս եկող թեթև ծուխն ու գոլորշին են միայն մարդկանց հիշեցնում, որ հրաբուխը կարող է <<արթնանալ>>: Բայց ահա աստիճանաբար սաստկանում են ստորգետնյա դղրդոցն ու ցնցումները: Կանխազգալով աղետը՝ փախուստի են դիմում գազաններն ու թռչունները: Խառնարանից՝ լեռան գագաթին գտնվող ձագարաձև իջվածքից, բարձրանում է սև ծխի ու մոխրի սյունը և պատում հրաբուխը: Լսվում է թնդյուն: Շուրջը մթնում է: Երևում է միայն, թե ինչպես են վեր նետվում շիկացած քարերը՝ հրաբխային ռումբերը: Վրա է հասնում ամենասարսափելի պահը. խառնարանից դուրս է հորդում հրահեղուկը՝ հալված ապարները: Հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին: Ապա սառչելով՝ գետինը պատում է քարե կեղով: Հրահեղուկը հոսում է տարածվում է տանյակ կիլոմետրեր: Հրաբուխն աստիճանաբար հանդարտվում է ու <<քուն մտնում>>: Բայց ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը:

Ինչու՞ են ժայթքում հրաբուխները:

Ռադիոակտիվ նյութեր պարունակող ապարները երկրի ընդերքում շատ ուժեղ տաքանում են և փոխակերպվում հրահեղուկ զանգվածի՝ մագմայի, որը հագեցած է գազերով: Գազերն այնքան ուժեղ են ճնշում. իսկ մագման էլ այնքան տաք է, որ նրա վերևում գտնվող ապարների հաստվածքում գոյանում են ճեղքեր: Ահա այդ ճեղքերով էլ մագման դուրս է հորդում Երկրի մակերևույթ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s