
Այսօր քոլեջի վերնատանը քննարկում էինք <<Դասարանցիները>> ֆիլմը: Մեր հյուրն էր Տիգրան Նալչաջյանը իր պատանի սաների հետ: Խոսեցինք ֆիլմի ստեղծման, ընթացքի և ապագայի մասին:
Պատանի դերասանուհիներից մեկը պատմում էր նկարահանման ընթացքում եղել էր պատահար լողավազանում: Աղջկան հրում են և գցում լողավազանը, իսկ այն գնալով խորանում էր: Ինչևէ աղջկան հենց այդ խորը հատվածը հրեցին և նա նույնիսկ լողալ իմանալով դժվարությամբ դուրս եկավ լողավազանից:
Ինչ վերաբերվում է ապագայի պլաններին, պարոն Նալչաջյանը պատրաստվում է նոր <<Շրջանավարտները>> ֆիլմին: