Անուշ: Վերլուծություն

Անուշն այն եզակի գործերից է, որի ընթերցանությունը հետաքրքիր է բացառապես առոգանության առկայության դեպքում:

Այստեղ շատ լավ են արտահայտված մեր հին և անիմաստ ադաթներն ու կարծրատիպերը: Իսկ եթե անդրադառնանք կերպարներին, միանգամից երևում է, որ հայկական են: Տղամարդկանց տաքարյունությունը, կանանց միամտությունն ու անտեղի հնազանդությունը…բոլորը հայկական են:

Երբևէ գրական ստեղծագործություններում տեսե՞լ եք երիտասարդ աղջկա, ով դեմ է գնացել իր ընտանիքին հանուն սիրո և վերջում ողջ է մնացել, ու ապրել երկար ու երջանիկ կյանքով իր սիրելիի հետ։ Լավ կլիներ, որ Անուշը լիներ այդ աղջիկը։ Նա կլիներ առաջին գրական հերոսուհին, ով հասկացավ, որ կարելի է օգտագործել <<ուղեղ>> կոչվող մոխրագույն առարկան։ Վստահ եմ, որ Անուշը…կամ էլ լավ Սարոն…կկարողանային այնպես թաքնվել, որ նրանց այլևս չգտնեին։ Չէ՜, իհարկե նրանք պետք է խնդիրներ ման գան… նրանք պետք է խղճի խայթ զգան, գնան մի մարդու մոտ, ով նրանց ուզում է ոչնչացնել, ու ներողություն խնդրեն, որ նա հոգեկան խանգարումներ ունի…

Այս ամենը լսելով կլինի մեկն ով կասի. <<Դե՜…որոշ չափով չէ…>>։ Կասեմ`, որ <<Չէ՛>>։ Իրականում այնպես է ինչպես կա։

Կամ լավ, <<հավերժ սեր>> ֊ն այնքան մեծ էր, որ կյա՞նք արժեր։ Եթե ես լինեի Անուշի փոխարեն, ուղակի այդ խենթանոցից գլուխս կառնեի ու կգնայի… եթե կարծում եք, որ դա բարդ բան է, ուրեմն եկեք հիշենք մի խելացի մարդու ցիտատ. <<Եթե ձեզ ինչ ֊ որ միջավայր դուր չի գալիս, փոխեք ձեր միջավայրը, դուք ծառ չեք…>> կամ էլ սրա նման մի բան։

Երբեք պետք չէ թույլ տալ սրտին բարձր լինել ուղեղից…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s