Առաջադրանք

.Կազմել հայկական ազգանուններ -ունի, -ունց, -ենց մասնիկներով։ 

Բզնունի, Երվանդունի, Արշակունի, Բագրատունի

Մակունց, Բակունց

Չարենց, Նովենց, Մեծարենց


2․ Գտնել կապույտ երանգը մատնանշող բառեր։ 

Լազուր, լուրթ, երկնագույն, մավի, ծավի, լաջվարթ


3․Գտնել հետևյալ կենդանիների արձակած ձայները։ 

Առյուծ ֊ մռնչյուն կատու ֊ մլավոց  թռչուն ֊ծլվլոց/դայլայլ շուն ֊ հաչոց  գայլ ֊ ոռնոց  ձի ֊ խրխնջյուն արագիլի ֊ կափկափյուն մեղու ֊ բզզոց  հորթ ֊ բառաչյուն  ոչխար ֊ մայուն աղավնու ֊ ղունղունոց այծ ֊ մկկում է

Ճանապարհի վարպետը

Ժամանակին մի ատաղծագործ կար։ Մի անգամ նա հարյուր մետաղադրամի դիմաց լավ փայտ գնեց. որոշեց արոր սարքել վաճառելու համար։ Դրա համար արհեստանոցը բացեց ճանապրհի մոտ։ Կողքով անցնողն անպայման կմտնի։

Շուտով առաջին պատվիրատուն եկավ.

— Ինձ պետք է բարձր ու ծանր արոր, դրանով ավելի լավ է վարել։

Ատաղծագործն ուշադիր լսեց հյուրին և սկսեց սարքել բարձր և ծանր արորը։

Մոտերքով անցնում էր մեկ այլ անցորդ, մռայլվեց.

— Պետք է անել ցածր և փոքր, այդ ժամանակ իսկը կլինի։

<<Կարծում եմ նա ճիշտ է>> ֊ որոշեց ատաղծագործն ու սկսեց արոր սարքել, ցածր և փոքր։

Արհեստանոց մտավ երրորդ անցորդը.

— Լսե՞լ ես նորությունը։ Լեռներում սկսել են վարել հողը, գործ արագ է ընթանում։ Լեռներն էլ, դե գիտես, ամբողջովին ջունգլիներով են պատվել։ Այնտեղ վարում են միայն փղերով։ Ա՛յ, եթե դու արոր սարքեիր, երեք անգամ բարձր ու երեք անգամ մեծ սրանցից, որ կարողանային փղերին դրանցով բանեցնել, գնորդների պակաս չէիր ունենա։

Լսեց սա ատաղծագործն ու սկսեց սովորականից հինգ անգամ մեծ արորներ սարքել։ Ապրանքը դրեց դրսում և սպասեց գնորդներին։ Բայց անցան օրեր և ամիսներ, իսկ այդ արորներին ոչ ոք նույնիսկ չէր մոտենում։ <<Դուրս է գալիս, ֊ մտածեց վարպետը, ֊ իզուր այսքան չարչարվեցի և կոտրեցի այսքան փայտը>>։ Հասկացավ, որ ամեն մի անցորդին լսելը հիմարություն էր։  Բայց արդեն ուշ էր։

.Հետևյալ մակբայների կողքին իմաստով հարմար բայեր գրեք։

Նախօրոք ֊ հերթագրվել, պատրաստվել

Պատնիվեր ֊ մագլցել, սողալ

Ժամանակ առ ժամանակ ֊ այցելել, զբոսնել

Մշտապես ֊ հարդարվել, արհամարհել

Բարոյապես ֊ ճնշվել, վիրավորել

Օրեցօր ֊ այցի գալ, գեղեցկանալ

Իսկույն ֊ սթափվել, ոտքի կանգնել

Փոքր ֊ ինչ ֊ վրդովվել, մրսել

Ավելի ու ավելի ֊ հեռանալ, մտերմանալ

Առհավետ ֊ անիծել

Ներքուստ ֊ տրտնջալ, կործանվել

Հոտնկայս ֊ պատվի առնել, արտասվել

Հիմնովին ֊ քանդվել, փոփոխել

Վերջիվերջո ֊ հանգստանալ, ազատվել

Փոխնիփոխ ֊ հերթապահել, հագնել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s