Հայաստանի Հանրապետության հարկատեսակներ

ՀՀ֊ում բիզնես գործունեության համար վճարվող հարկերը։

1. Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) (Налог на Добавычную Стоимость)

Ավելացված արժեքի հարկը.՝ ապրանքների և ծառայությունների, վարձակալության, աշխատանքների կատարման ծառայության համար վճարվող հարկեր։ ԱԱՀ֊ի դրույքաչափը կազմում է վճարված գումարի 20%, այն վճարվում է ամսեկան։ Նկատի ունենանք, որ որոշ ապրանքներ ազատված են ԱԱՀ֊ից։ (եթե մի բան մարդկանց համար առաջին անհրաժեշտության է, ուրեմն ազատվում է ԱԱՀ֊ից, որպեսզի ապրանքը լինի էժան ու մարդիկ կարողանան գնել) (եթե ապրանքի արժեքին գումար ես ավելացնում, պետությունը պարտադիր 20% վերցնում է)

2. Շահութահարկ

Շահութահարկը բիզնեսի համախառն եկամուտի պետբյուջե վճարվող հարկն է։ Շահութահարկի դրույքաչափը նույնպես 20% է, իսկ հաշվարկելիս համախառն եկամուտից նվազեցնում են ձեռնարկատիրական ծախսերը։ Շահութահարկը վճարվում է տարեկան 1 անգամ։

3. Ակցիզային հարկ

Ակցիզային հարկը դա հարկ է, որը վճարվում է հետևյալ ապրանքները վաճառելու կամ ՀՀ ներմուծելու համար`

֊ Ալկոհոլային արտադրանք

֊ Ծխախոտ

֊ Քսայուղ (տեխնիկական յուղ)

֊ Բենզին

֊ Դիզ. վառելիք

֊ Նավթամթերք

֊ Ճնշակայանում վաճառվող բնական գազ

Ակցիզային հարկի դրույքաչափը կախված է հարկվող ապրանքի տեսակից։

4. Շրջանառության հարկ

Այս հարկը փոխարինում է ԱԱՀ֊ին և շահութահարկին։ Այդ հարկից օգտվելու համար պետք է ամեն տարի մինչև փետրվարի 20֊ը հարկային ներկայացնել համապատասխան հայտարարություն։ Այն վճարվում է ամբողջ շրջանառության հաշվարկից եռամսյակը մեկ։ Դրույքաչափը կազմում է ծառայությունների համար 5%, առևտրի համար 5%, արտադրության համար 3,5%, հանրային սննդի համար 6%։ Այս հարկը կարող են վճարել միայն այն կազմակերպությունները, որոնց շրջանառությունը նախորդ և ընթացիք տարում չի գերազանցել 58մլն դրամ։ Այս հարկից չեն կարող օգտվել ակցիզային ապրանքներ վաճառողները։

5. Արտոնագրային հարկ

Արտոնագրային հարկը վճարվում է ամսեկան կտրվածքով, իսկ դրույքաչափը կախված է գործունեության տեսակից։ Տաքսիները, վարսավիրանոցները, ավտոտեխսպասարկում, բիլլիարդանոց, սեղանի թենիս խաղի կազմակերպում, ատամնաբուժարան, տոտալիզատրի խաղերի կազմակերպում, ոսկու և թանկարժեք քարերի, մետաղների վաճառք։

Արտոնագրային հարկ վճարելեւ համար անձը պետք է նախքան գործունեություն սկսելը պետք է ներկայանա հարկային և հայտարարություն տա։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s