Առաջադրանք

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

Օրիորդի (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ  (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու)։

3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։

Սպարապետն ասաց թագավորին.֊ << Ես ձեր հրամանները կկատարեմ և ձեզ հետ կլինեմ մինչև վերջին շունչը>> ։

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։

Կինը պատասխանեց ամուսնուն.֊ << Մի հոգա իմ մասին և զբաղվիր քո գործերով>>։

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին.֊ << Գտի՛ր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ>>։

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։

Նա հայտնել էր ղեկավարությանը.֊ << Չեմ կարող գալ, ինձ փոխարինող ուղարկեք>>։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s