Մեր հերթական հանդիպման հերթական հյուրն էր <<Ագաթ>> խանութների ցանցի հիմնադիր֊սեփականատեր Վահան Թադևոսյանը։ <<Ագաթ>>֊ն իր գործունեությունն է ծավալում Երևանում, ինչպես նաև Հայաստանի մարզերում։
Մեր հանդիպման նպատակն էր գործարարի հետ ծանոթությունից քաղել օգտակար <<բաներ>> և, ինչու ոչ, օգտագործել մեր օգտին։
Մոտ մեկ ու կես ժամ տևած զրույցից իմ մեջ տպավորվեցին որոշ դետալներ։
Սկսեմ իմ հարցից. <<Այսօր ու՞մ կամ ինչի՞ն եք մարտահրավեր նետում>>։ Պատասխանը հնչեց անմիջապես. <<Նախ և առաջ ես մարտահրավեր եմ նետում ինքս ինձ >>։
Իսկ դրանից շատ, շատ, շատ ժամանակ անց հնչեց տպավորիչ նախադասություն, կարելի է ասել, դա ամենաանհրաժեշտ խորհուրդներից մեկն էր երբևէ։
<< Եթե ցանկանում եք սկսել ձեր բիզնեսը, ապա այդ ոլորտում աշխատանքի անցեք >>։
Եվ ես միանգամից պատկերացրեցի իմ առաջին աշխատանքային փորձը մոտավորապես։