Հոդվածի վերլութծություն

Թեմա: Կրթությունը Հայաստանում

Քանի որ չգիտեի թե որտեղից և ինչ հոդված գտնել, որն իրոք կլինի ադեկվատ և այլն, ես որոշեցի ուղղակի տարբեր լրատվական կայքերից գտնել տարբեր հոդվածներ, որոնք գրվել են տարբեր ժամանակ…

Հոդված առաջին

<<Հայաստանում 12-ամյա կրթությունը՝ պարտադիր>>

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Այդ մասին օգոստոսի 10-ին ասել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը :

Նրա խոսքով, 12-ամյա պարտադիր կրթությունն աշխարհում կայուն զարգացման նպատակներից է, որը Հայաստանում ոչ միայն օրենքի, այլև սահմանադրական պահանջ է:

<<Կան երեխաներ, որոնք ավարտելով 9-ամյա դպրոցը, չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերի 1-ից պետք է պարտադիր հաճախեն կամ ավագ դպրոց, կամ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ էլ միջին մասնագիտական ուսհաստատություն>>,- նշել է Արշակյանը:

Նա ընդգծել է, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա երեխայի բազան ունենալու, ճշգրտելու և կրթությունը կազմակերպելու հետ կապված.

10.08.2017

(ավելի մանրամասն այստեղ)

<<Պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է դուրս գալ պաթոսային պատմություն դասավանդելու սկզբունքից, աշակետներին պետք է փորձենք տանել դեպի վերլուծական պատմություն. պատմաբան>>

«Նախորդ դասագրքերը երբեք աչքի չեն ընկել աշակերտների համար իրենց ընկալողությամբ: Դրանք նույնպես եղել են բավականին ծանրաբեռնված: Եվ հետո, մենք պետք է հասկանանք, որ շատ կարևոր է աշակերտին տալ ոչ թե թվեր ու փաստեր, այլև ստեղծենք այնպիսի միջավայր, որ աշակերտը սկսի մտածել պատմական այս կամ այն իրադարձության մասին: Մեզ պետք են վերլուծող աշակերտներ, առաջին հերթին՝ մտածող քաղաքացիներ, ոչ թե շատ փաստեր իմացող, անգիր արած ու դատողություն չանող աշակերտներ»ասաց պատմաբան, «Արևելք» հետազոտական, վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանը:

«Նախորդ դասագրքերը հարյուր տոկոսով ենթակա էին փոփոխության, որովհետև խնդրահարույց էին վերլուծության տանելու տեսակետից՝ միայն փաստեր էին: Երբ խոսում են, թե շատ շրջաններ ինչո՞ւ են դուրս մնացել, մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է դուրս գալ պաթոսային պատմություն դասավանդելու սկզբունքից: Պաթոսային պատմությունը մնացել է անցյալում: Մեր աշակետներին, ուսանողներին պետք է փորձենք տանել դեպի վերլուծական, քննական պատմություն: Այն փաստարկները, որ երեխաներին հեքիաթներ ենք պատմում, որ հայրենասեր մեծանան՝ շատ ծիծաղելի է, ու 21-րդ դարում այլևս դա չաշխատող տարբերակ է: Եվ այն հայտարարությունները, թե պատմությունն այսպես ենք ներկայացնում, որ երեխաները հայրենասեր լինեն՝ շատ կներեք, էլի ծիծաղելի է: Պատմությունը պետք է ներկայացնենք այնպես, ինչպես կա՝ առանց ժամանակաշրջանները, տարածաշրջանում մեր դերն արհեստականորեն մեծացնելու, որովհետև մեր դասագրքերում շատ պատմաբաններ արհեստականորեն ժամանակաշրջաններ են մեծացրել, մարդկանց դերերը՝ նույնպես: Մեզ մոտ կա պաթոսային պատմություն, որից անցում պետք է կատարենք դեպի վերլուծական պատմություն»,- նշեց Գևորգ Մելքոնյանը:

25.07.2020

(ավելի մանրամասն այստեղ)


…և այլն, և այլն…

Սրանք ընդամենը մի քանի հոդվածներ էին, որոնք աչքի տակով ուղղակի պետք է անցկացնել ու հասկանալ, որ ոչ թե մեր կրթությունն այսպիսին է / ուղղակի լրատվական կայքի գրածին միայն հիմարը կհավատա , այլ մոտավորապես այսպես մեր կրթական համակարգը տեսնում է հասարակությունը :

Իրականում բավականին ցավալի է, որ մեր կրթական համակարգը հիմա այս վիճակին է հասել: Չնայած, եթե լավ հետ գնանք, կտեսնենք, որ մինչև 2017 թվականն էլ էր նույնը, 2020 — ին էլ…և միշտ: Բանը նրանում է, որ մեր կառավարությունում չեն վախենում կրթության ոլորտից, ոլորտի վիճակից: Այն պատկերը, որը այս և այլ հոդվածներում կարելի է տեսնել տարեց տարի ավելի է վատթարանում, և փոխարենը մտածեն այս խնդիրների ուղղությամբ, գերադասում են ամբիոններից բարձրագոռ ճառեր ասել իրենց դատարկ գլուխներով:

Ես ունեմ այս տեսակետը, որ <<վերևներում>> ավելի շատ մտածում են այլ ոլորտների մասին, իսկ կրթությունը, որը ամենակարևոր ոլորտը պետք է լիներ, մղվում է երկրորդ կամ էլ ավելի ետին պլան: Տնտեսական ու քաղաքական հարցերով զօր ու գիշեր զբաղվելը ոչ մի օգուտ չի տա, եթե թքեն կրթության վրա:

Տեսեք: Ամենամեծ խնդիրը այն է, որ ով գալիս է կրթության ոլորտ հայտարարում է, որ գիտեք կրթությունը արագ չես կարող փոխել, 10 տարի է պետք, 15 տարի, սպասեք: Ինչ-որ բաներ են արվում, հետո փոխվում է ղեկավարությունը, գալիս է նոր ղեկավարություն, ասում է, դե գիտեք, չես կարող արագ փոխել, 10 տարի է պետք և այլն:

Դե այս իշխանության հետ կապված տեղի ունեցավ այն, որ հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ 2022 -23 թվականներին ունենալու ենք որակապես նոր կրթութուն, որը հաջորդ տարի է արդեն, և բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ դժվար թե ունենանք, բայց հիմիկվա ղեկավարությունն էլ է ասում, որ գիտեք, կրթության ոլորտում փոփոխությունները 10 տարի, 20 տարի են պահանջում: Հիմա, եթե մենք 10 տարի էլ հիմա սպասենք, 10 տարի հետո ուրիշ իշխանություն է լինելու, որը առաջարկելու է մեզ 10 տարի սպասել:

Ես այդքան էլ համաձայն չեմ, այս պնդումների հետ, որովհետև կրթության ոլորտում կան և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ փոփոխություններ, այսինքն դու պետք է հենց հիմա ցուց տաս քո կարճաժամկետ փոփոխությունները, որպեսզի մարդկանց հույս տաս, իսկ ինչու՞ է մեզ մոտ հենց իմիտացիա տեղի ունենում, ոչ թե բարեփոխում, և ինչու են դրանք ձախողվում, հիմնական պատճառը իմ կարծիքով այն է, որ ոչ մի իշխանություն (նկատի ունեմ կրթության ոլորտում) չունեցավ խիզախություն կրթության համակարգը տեսնելու և զգալու:

Կրթության ոլորտում, մենք մինչև հիմա չենք պարզել մեր պրոբլեմները որոնք են, որովհետև ոչ ոք չի ուզում հայելի պահել կրթության համակարգի վրա, որ համակարգը տեսնի թե ինչը այն չի անում: Ի՞նչ է տեղի ունենում: Տեսեք: Գալիս են կրթության ոլորտը ղեկավարելու, նախ ժամանակ են խնդրում, ասում են 100 օր, չգիտեմ, 3 ամիս, ժամանակ տվեք, խնդիրները վեր հանենք, հասկանանք ինչ է կատարվում համակարգում, հետո մի քանի հավակնոտ հայտարարություն է լինում, հետո արդեն քանի որ դու մի քանի ամիս նախարար ես, դու սկսում ես պաշտպանվել, ասելով , որ արդեն համակարգը առաջ է գնում, մենք զարգացումներ ունենք, տեսեք շուտով ինչ ա լինելու, այսինքն մի քանի ամիս ժամանակ են ուզում, որ հասկանան ինչ է կատարվում, հետո էդ մի քանի ամիս հետո, որ իրենք արդեն ոլորտի պատասխանատու են, սկսում են պաշտպանել համակարգը, որ. շատ լավ ա, դպրոցները առաջ են գնում, համալսարանները, քոլեջները, էս ենք անում, էսքան շենք ենք սարքում, էսքան մարդ ենք վերապատրաստում: Էստեղ հասկանում ես, որ նախարարությունը փակ պաշտպանողական դիրք է բռնել, և չի ուզում այդ հայելին պահի համակարգի վրա: Կարճ ասած, մեր կրթության ոլորտի վրա դիագնոստիկա չի արվում, և քաղաքական պատճառներով:

Կրթության նախարարները վախենոում են կրթության խնդիրներից խոսել, ինչու՞, որովհետև հենց խոսեցին, իրենք մտածելու են, որ դա գնալու է խփի կառավարությանը և հասարակությունը ասի, բա որ էսքան վատ ա վիճակը, էսքան խնդիր կա, ինչու՞ եք դուք իշխանության: Ու մեզ պետք է մի խիզախ թիմ, որ կասի, այո մենք խնդիրները սեղանի վրա ենք դնում, ոչ թե սեղանի տակ ենք թաքցնում: Մինչև հիմա մենք կրթության պրոբլեմները թաքցրել ենք: Ովքե՞ր են կրթության ոլորտում լավ ղեկավար համարվում: Ով որ կարողանում ա կոկիկ փաթեթավորել, իսկ միջի պրոբլեմները ընդամենը քողարկել և այդպես մենք շարունակում ենք գնալ: Աստված գիտի թե, երբ պետք է գա այդ թիմը, որ ասի, սեղանի տակից հանում ենք մեր ոլորտի խնդիրները, էս էս պրոբլեմն ունենք, հանել ենք, որ հասկանանք թե ինչ ունենք և ինչ պիտի անենք:

Այսպիսով, հիմա ինչ-որ անում են բարեփոխման անվան տակ, այդ բոլոր կարկատանները, զուտ աշխատանքի իմիտացիա է:

Նախ մենք ռազմավարություն էլ չունենք: Երկու ամսից ընտրություններ պետք է լինեն, բայց այս կառավարության կրթության ռազմավարությունը չկա: Օրեր առաջ իմացա, որ նախարարությունում քննարկում են: Բայց այս ռազմավարության պրոբլեմը պատուհաս դարձավ: 2016 թվականից մենք կրթության ռազմավարությոն չունենք, արդեն 6-րդ տարին է երկիրը չունի կրթության ռազմավարություն: Հենց 2-3 տարբերակ եկավ կա՛մ նախարար է փոխվում, կա՛մ հեղափոխություն է լինում: Տեսա, որ նախարարությունը նորից ուզում է ինչ-որ նախագիծ բերել, արդեն պատրաստվում են ինչ-որ բան անել, բայց հիմա առջևում ընտրություններ են և բնականաբար էլ ոչ մեկի հետաքրքիր չէ կրթության ռազմավարությունը:

Ինչպես ասում են մեծահասակերը հորանջելուց հետո. <<իհարկե>>…

Եվ իրոք որ, իհարկե մեր վիճակը վատ է, ու վատանում է գնալով և ոչ ոք չգիտի ինչումն է խնդիրը: Կարծում եմ, որ կգա մի պահ երբ մենք էլ չենք ասի, — <<Լավ, ամբողջ աշխարհի գործերը լավ են գնում, հենց հերթը հասնում ա մեր անտեր Հայաստանին ամեն ինչ կորում ա…>>:

Հ.Գ. Գիտեմ որ այստեղ <<է>>-երի փոխարեն <<ա>>-եր կարելի է տեսնել, բայց աշխատել եմ քիչ կեղծել ու գրել ավելի հայեցի…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s