Ջրային ռեսուրսներ

Երկրագունդն ընդհանուր առմամբ ապահովված է ջրային ռեսուրսներով: Հիշենք, որ համաշխարհային օվկիանոսը, ծովերով հանդերձ, զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 71%­-ը (361 մլն կմ²), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը ծովի աղի ջուրն է, որն առանց աղազերծելու պիտանի չէ ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության մեջ օգտագործելու համար: Ջրային ռեսուրսների 96,4 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին և միայն 3,6 %-ը՝ ցամաքային ջրերին:

Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2,5 %­ ն է քաղցրահամ ջուր: 

Դրանցից էլ միայն մոտ 1 %­-ն է վերականգնվող (ամեն տարի համալրվող ջուրը). մենք հնարավորություն ունենք օգտագործելու մթնոլորտային տեղումների տեսքով կուտակվող ջրային ռեսուրսները, որոնք, թափվելով Երկրի մակերևույթին, առաջացնում են գետային հոսք: Այդ հոսքը տարեկան կազմում է ոչ ավելի, քան 45 հազ. կմ³, այսինքն`  երկրագնդի վրա կուտակված քաղցրահամ ջրի ընդամենը 0,16%-­ը: Անկասկած, դա քիչ չէ, քանի որ տասնապատիկ գերազանցում է մարդկության ներկա պահանջարկը: Բայց  օգտագործման  համար մատչելի ջրային ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհամաչափ: Հատկապես անապատային, կիսաանապատային ու տափաստանային բնական զոնաներում գտնվող շատ երկրներ քաղցրահամ ջրի սուր պակաս են զգում: Դրան հակառակ` երկրագնդի խոնավ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներում դիտվում է ջրի հսկայական ավելցուկ:

images (12).jpg

Ջրային  ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն` ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի և ստորերկրյա ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած` տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։  Քաղցրահամ ջրի որակական սպառումը տեղի է ունենում արտադրության ծավալների և բնակչության թվաքանակի ավելացման հետևանքով: Մարդկության 1/3­-ը   օգտագործում է խմելու անորակ ջուր, 1/3-­ը   սպառում է անբավարար քանակությամբ, բայց որակյալ ջուր, և միայն 1/3-­ն   է օգտագործում լավորակ և բավարար քանակությամբ ջուր:
Բնակիչների թիվը, որոնց մեկ շնչի սպառած ջրի օրական քանակը բավարար է (ավելի քան 50 լիտր/օր): Բնակիչների թիվը, որոնց մեկ շնչի սպառած ջրի օրական քանակը անբավարար է (մինչև 50 լիտր/օր)։

Կենսաբանական ռեսուրսներԲնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում` միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98 %­-ը:  Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրանց կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից
Վայրի բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է իր կենցաղում և տնտեսության մեջ, չափազանց բազմատեսակ են: Ցամաքում կենսաբանական ռեսուրսի կարևոր տարատեսակ են աշխարհի անտառային ռեսուրսները: Անտառները զբաղեցնում են երկրագնդի ցամաքային մակերեսի 26%-  ­ը: Սա միջինացված ցուցանիշն է: Իրականում անտառը ևս, ջրային ռեսուրսների նման, երկրագնդում բաշխված է խիստ անհամաչափ: Համաշխարհային անտառային ռեսուրսները հիմնականում տարածվում են հասարակածային, խոնավ արևադարձային ու մերձարևադարձային կլիմայի ձևավորման շրջաններում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում:

Վերջին 200 տարվա ընթացքում փայտանյութի չափազանց մեծ ծավալներով մթերման, ինչպես նաև անտառների տարածքի հողերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հետևանքով երկրագնդի անտառների ընդհանուր տարածքը կրճատվել է առնվազն երկու անգամ: Հատկապես արագ կրճատվում են հասարակածային անտառները: Դրա գլխավոր պատճառը զանգվածային անտառահատումներն են։
Անտառների զանգվածային ոչնչացումը, փայտանյութի ռեսուրսային անբավարարությունից բացի, կարող է հանգեցնել նաև էկոլոգիական աղետի ամբողջ աշխարհում, այսինքն` երկրագնդի բնական պայմանները կփոփոխվեն այն աստիճան, որ մարդկանց առողջության համար կդառնան վնասակար: Անտառահատումը և անապատացումը վտանգում են կենսաբանական և հողային ռեսուրսների պահպանությանը: 

Կենսաբազմազանության պահպանությունը բնապահպանական կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է: Այս գործում կարևոր նշանակություն ունեն բնապահպանական օրենքները, «Կարմիր գրքերը», հատուկ պահպանվող տարածքների առանձնացումը և բնապահպանական միջոցառումների իրականացումը:

Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներըՀամաշխարհային օվկիանոսը մարդու համար ոչ միայն կենսաբանական, այլև շատ հանքային  ռեսուրսների կարևոր շտեմարան է։ Այժմ արդեն մարդկության կողմից օգտագործվող կենդանական պարենի գրեթե 20 %-­ը ստացվում է օվկիանոսից:
Օվկիանոսի հատակի հարուստ հանքային ռեսուրսներից ներկայումս օգտագործվում են գլխավորապես նավթն ու բնական գազը: Աշխարհում արդյունահանվող նավթի և բնական գազի գրեթե կեսը ստացվում է ծովի հատակի հանքավայրերից:
Էներգիայի անսպառ աղբյուր են օվկիանոսային մակընթացությունն ու տեղատվությունը, ալեկոծումը, ծովային հոսանքները: Սակայն դրանց օգտագործման ուղղությամբ միայն առաջին քայլերն են արվում:
 Հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ Բնական ռեսուրսների հատուկ խմբի մեջ են միավորում մարդկանց հանգստի կազմակերպման, ուժերի վերականգնման համար օգտագործվող բնության տարրերն ու երևույթները:
Դրանք ընդունված է անվանել հանգստի ռեսուրսներ: Հանգստի ռեսուրսներ են մարդկանց վրա բարերար ազդեցություն ունեցող տեղանքի ռելիեֆը, կլիման, բուսականությունը, ջրային ավազանները, ծովափերը, հանքային աղբյուրները, լեռնային լանդշաֆտները:
Բնական ռեկրեացիոն ռեսուրսներից բացի կան նաև պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք կոչվում են մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ: Համաշխարհային օվկիանոսը բնական ռեսուրսների շտեմարան է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s