Մայիսի 26֊ը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք հաղթահարեցինք մեկ ու կես բարձունք և խոստանում եմ հիշել ամեն մի քարը և ծաղիկը։
Առավոտյան 9֊ից մենք քոլեջի բակից շարժվեցինք, ինչպես և ծրագրված էր։ Ճանապարհը երկար էր, բայց լի էր խինդ ու ծիծաղով։ Մենք նույնիսկ ժամանակ ունեցանք <<Պատվերով համերգի>>։
Կանգ առանք Ապարանում, հանրահայտ Գնթունիկում։ Մի քանի տասնյակ րոպե, և մենք պատրաստ էինք ճանապարհ ընկնել։

Երբ տեղ հասանք մոր առջև լայնարձակ դաշտ էր…ինչպես նաև հեկտարներով վարած ու ցանած հողատարածքներ, որոնց ոտնահարեցինք։
Երկաաա՜ր քայլելուց հետո մենք հասանք քարանձավների, որտեղ ամենայն հավանականությամբ հովիվները հանգստանում էին, կամ մնում գիշերակացով։ Այնտեղ կային <<պատուհաններ>>, տաղավար նաև մանղալ։
Մեծ Շարան հաղթահարելու վերջում, մենք տեսանք մեր ուխտի վերջակետը։










Ապա հաջորդեց ևս մեկ երկար ճանապարհ դեպի Փոքր Շարա։
Միակ բանը, որ ստիպում էր մեզ արագ քայլել`գյուղն էր, որ երևում էր Փոքր Շարայից։
Գյուղ հասնելուն պես, մենք վարգեցինք դեպի ավտոբուս, և զգացինք այն հաճույքը, երբ քեզ են տանում, այսիքն դու տեղափոխվելու համար այլևս ոչ մի ջանք չես թափում։
18 կմ և միգուցե ավելի…
Մենք վերջում նույնիսկ խրախուսանք ստացանք…պաղպաղակ…և <<կեցցեք>>…բայց պաղպաղակը կարևոր գործոն էր։
Իհարկե մենք տանջվեցինք…շատ տանջվեցինք, բայց մենք շատ մտածեցինք կյանքի իմաստի մասին, թե ինչ բարձունքների կհասնենք այս բարձունքից հետո և այլն, և այլն։
Երբեք չեմ մոռանա այդ օրը։