Հաշվետվություն

Այս կիսամյակը շատ հետաքրքիր էր և բովանդակալից: Ինձ համար հետաքրքիր էր անցնում ցանկացած օր: Ես գալիս էի դասի մի նոր բացահայտման և ծանոթության համար…)

Երևի սպասում էիք, որ ես վերջապես ուղղվել եմ, և այլևս իմ ցանկացած հոդված սկսում եմ դրական նոտայից: Եթե անկեղծ ցանկացած օր սպասում էի թե երբ պետք է դասերը վերջանան: Իսկ դասի գալիս էի ընկերներիս տեսնելու համար:

Եվ որպեսզի բողոքի գիրքս չբացեմ…նորից…անցնեմ բուն թեմային:

Հագուստի մոդելավորում և նախագծումhttps://varditergahribyan.home.blog/category/%d5%a7%d5%bd%d6%84%d5%ab%d5%a6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a3%d6%80%d5%a1%d6%86%d5%ab%d5%af%d5%a1-%d6%87-%d5%af%d5%b8%d5%b4%d5%ba%d5%b8%d5%a6%d5%ab%d6%81%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b4/

Այս կիսամյակում ես աշխատել եմ քիչ, բայց ժամանակատար բաների վրա:

սա իմ կարած նստեցված զգեստն է: Դժվար թե սա հագնեմ, այնպես, որ կվաճառեմ…բարեկամներիս
Սա իմ կարած մութակին է:
Սա պայուսակ է pvc-ից կամ սիլիկոնից:

Իհարկե սա շատ քիչ է թվում մի կիսամյակի համար, բայց հաշվի առնելով խանգարող մի շարք հանգամանքները, այդ թվում դասերը, դեռ լավ է, որ ես այս ամենը ավարտին եմ հասցրել…

Էսքիզային գրաֆիկա

Այս առարկան հնարավոր է, որ առաջին հայացքից ամենաշատն է տուժել, սակայն մուսայի գալը-չգալը մեծ դեր է խաղում ստեղծագործի աշխատանքի մեջ:

Այլ առարկաներ

Ձեռներեցություն

Այս առարկան կարելի է համարել պետքական։ Ճիշտ է, մաթեմատիկայի հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չլինելու պատճառով ամբողջովին ոչ մի բան չեմ հասկացել։ Բայց… ես ընկերուհիներիս հետ միասին աշխատել եմ նախագծի վրա, որը գերազանցեց մեր սպասելիքները։

Հաղորդակցման հմտություններ

Առանձնապես ոչ մի պատմելու բան չկա։ Կարդացել եմ աշխատանքային օրենսգիրքը, ընտրական օրենսգիրքը, ոչինչ չեմ հասկացել և անցել եմ մյուս առարկաներին…

Հասարակագիտություն

Այս առարկայի շրձանակներում ևս ուսումնասիրել ենք աշխատանքային և ընտրական օրենսգրքերը, նաև տեղեկացել ենք մեր երկրի դատական, իրավական և մի շարք այլ անհետաքրքիր քաղաքական համակարգերի մասին։

Խմբի երեխաներով մասնակցել ենք մեր նախագծին. <<Այցելություն ծերանոց>>։

*ավելի մանրամասն իմ բլոգի համանուն բաժիններում*

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s