Ինչպես կասեր դասականը. «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ…«
Իմ դեպքում էլ է սա տեղին: Իմ կյանքի ամենաձանձրալի, անհետաքրքիր ու դատարկ ամառային <<արձակուրդն էր>> այս տարի:
Պատմությունս սկսվեց երկրորդ ուս. տարվա ավարտին: Գաղտնիք չէ, որ երրորդ կուրսի վերջում կա <<դիպլոմային աշխատանք>>: Ես սովորում եմ հագուստի մոդելավորման և նախագծման բաժնում, ու իմ դիպլոմային աշխատանքը պետք է լինի իմ կատարած աշխատանի մասին:
Իմ կատարած աշխատանքը = այն ինչ կարել եմ և այլն
Եթե հաճախ եք լինում կտորի խանութներում, ապա լավ գիտեք թե ինչ հորական կամ պապական գներ կան այդ կտորների վրա: Որպեսզի ես այդքան կտոր գնեի, գումար էր հարկավոր, բայց քանի որ ես կրթաթոշակ չեմ ստանում, իմ միակ տարբերակն էր աշխատանք փնտրելը: Սոց. ցանցերում հայտարարություն տվեցի և մի քանի արձագանք եղավ: Արձագանքեցին տարբեր մարդիկ, ում պետք էր դերձակի օգնական: Կարողացա այցելել 3 հոգու:
Առաջին կինը ուներ փոքրիկ անկողնային պարագաների խանութ, նաև զբաղվում էր մանր բաներով, օրինակ՝ հագուստի վերանորոգումով: Ինձ նրա մոտ աշխատանքը հարմար կլիներ, ս կկարողանայի աշխատել, բայց պայմաններն ինձ դուր չեկան:
Երկրոդ, երիտասարդ կինը Տաշիր առևտրի կենտրոնում ուներ իր խանութը: Նրա բրենդը կոչվում էր «TERRES» : Ինձ դուր եկան պայմանները, միջավայրը, մթնոլորտը և կոլեկտիվը: Առաջարկեցին կեսօրից հետո գալ և մի քանի ժամ <<փորձնական>> աշխատել: Եթե հարմարվում եմ՝ մնում եմ: Այդ <<փորձնական>> օրը ես կոճակ կարեցի 5 վերնաշապիկների վրա: Իսկ երբ ավարտեցի գործս, գնացի և երկրորդ անգամ այցելելուց հետո ես նրանց մոտ աշխատում էի արդեն 2 ամիս:
Քանի որ ես դերձակի օգնական էի կարի մեքենաներից չէի օգտվում: Հիմնականում ես անում էի հետևյալ գործերը.
- արդուկում էի կտորները
- քադում էի նրանց կարած աշխատանքների թելերը, եթե սխալ էին կարված (ես նրանց համար այսպես ասած ժամանակ էի շահում, որպեսզի նրանք դրա վրա ժամանակ չծախսեն)
- կարում էի վերաշապիկների կոճակները
- մանր ձեռքի աշխատանքներ
Մի անգամ կտոր գնեցին, ու հենց սկսեցին զգեստըը ձևել, ընթացքում նկատեցին որ ամբողջ կտորի վրա մանր լաքաներ կան: Հարցրին. <<Վարդ, դու սիրում էիր չէ՞ ձեռքի աշխատանք…քո համար գործ ունենք: Էս կտորի վրա լաքաներ կան, կտորի ներկով լաքաների վրա նկարի ու փակի>>:
Առաջին հայացքից հեշտ էր թվում: 4 զգեստ հետո ես զգացի որ 50 տարով ծերացա: Կտորը ծաղկավոր էր, նախշերից չտարբերելու համար ես այդ լաքաների վրա տերևներ էի նկարում: Բոլորը գալիս էին ու ասում, որ ես հաճույքով եմ աշխատում + նուրբ: Հետո ես գտա ավելի արագ ձև: Վրձինը շեղ կտրեցի, ու հիմա ընդամենը <<կնիքում էի տերևները>>:
Դրանից երկու շաբաթ անց ես աշխատանքից դուրս եկա: Ժամանակն այդտեղ դանդաղ էր անցնում… 1 րոպեն 2 ժամ էր թվում: Ես ձանձրացա…
Իսկ ինչ վերաբերվում է վերոհիշյալ երրորդ կնոջը… Նրա մասին ավելի լավ է չխոսել, որովհետև նա այն մարդն էր, ով ասաց. <<Թող գա, տեսնենք ինչ է կարողանում անի…>>: Եկա: Տեսա: Պիտակ կարեցի մի ամբողջ օր:
Բայց այսքանով իմ ամառային աջ ու ձախը չի ավարտվում: «TERRES»-ում աշխատելու ընթացքում, ես գտա ևս մի կնոջ ով ուներ դերձակի օգնականի կարիք: Ես նրա մոտ անցկացրեցի մի օր, ու հասկացա, որ այդ տեղն ինձ համար իդեալական է: ԵՍ այդտեղ կարող էի թե՛ սովորել, թե՛ կարի մեքենայով աշխատել, թե՛ զրոյից շոր ձևել… Բայց մի օր նա զանգեց, ու ասաց, որ նրա աշխատանքային տարածքը փոքր է նոր մարդկանց ընդգրկելու համար, այնպես որ ստիպված եմ սպասել, մինչև նա նոր տարածք գտնի:
Այսքանն էր… Իսկ ինչ վերաբերվում է իմ <<աշխատավարձին>>…ես ամեն ստանալուց հետո գնում էի մի բան, այնպես որ ես ոչինչ էլ չեմ հավաքել: Իմ առաջին աշխատավարձը ես ծախսեցի կորաքանոնի, երկրորդը՝ նկարչական պարագաների, իսկ երրորդը՝ կտորի, որով հիմա զգեստ եմ կարում:
Փորձը ցույց է տալիս, որ հմուտ դերձակը նա է, ով ուղղակի ուղիղ կարել գիտի, ու եթե դուք էլ եք որոշել հայտարարություն տալ…ուղղակի գնացեք նրա մոտ, ով դերձակի, ոչ թե դորձակի օգնականի կարիք ունի: