Ողջույն, ես Վարդն եմ, և զգում եմ պարտաճանաչ ընթերցողի կարիքը, այս իրավիճակում։
Երրորդ ուսումնական տարին ինձ համար 120% ահավոր ձանձրալի կլինի։ Ինչու՞։ Հաստատ ոչ նրա համար, որովհետև ես ալարում եմ ալարել…
Այ տարվան մեր կուրսի աղջիկները սպասել են մեծ հետաքրքրությամբ։ Իհարկե կսպասեն։ Մի ամբողջ տարի աղմկոտ երրորդ կուրսեցիների հետ դաս անելուց, լողավազանի բրեզենտներ և մանկապարտեզի համար բարձիկներ կարելուց հետո, բոլորն էլ կսպասեին գոնե ինչ֊որ մարդավարի բանի։
Բայց, մինչդեռ իմ կուրսեցիները ժամանակ էին վատնում այդ մանրուքների վրա ու չգիտեին գլխի ճար տեսնելու մասին, ես գնացի մասնավոր պարապմունքների։
6 ամսում ես սովորեցի կարել կիսաշրջազգեստ (բոլոր տեսակներով),մշակումներ, զգեստ, վերնաշապիկ, տաբատ և այլ…
Այո, այս ամենն ինձ սովորեցնելու են նաև քոլեջում, բայց կա մի Բ Ա Յ Ց։։։
Այդ ամենով հաստատ արժանի դիպլոմային աշխատանք չի ստացվի, կլինի այնպես, ինչպես անցյալ 3֊րդ կուսեցիներինը։ Այո, ես էլ էի այդտեղ նստած, բայց գնացի, դեռ 20 րոպե էլ չանցած, որովհետև նրանց աշխատանքը նման էր ինչ֊որ սիրողական խմբակի աշխատանքի։
Այո, գիտեմ, որ կասես <<Դե վստահ֊վստահ խոսում ես, դիպլոմայինիդ շատ կա…>> կամ <<Իրանց դիպլոմայինին ես անուն կպցնում, քոնն ինչ պետք ա լինի որ…>> ։ Ես սպասում եմ նման արձագանքի, և չեմ պատասխանի, որովհետև ասածների տակից կփորձեմ դուրս գալ գործով։
Քանի որ ես դեռ երկար կբողոքեմ, փոքրիկ հաշվետվություն…









Այսքանը այս շաբաթվա մասին… կհանդիպենք, եթե մինչ այդ սիրտս չկանգնի…
Ուրախ եմ, որ ինձ կարդում են։։։