Ես միշտ փորձում եմ…փորձում եմ գրել այնպիսի սկիզբ, որը չի հուշի իմ ստորև գրված բողոքների մասին։ Ուստի,ես չեմ սկսի <<Այս տարին այսպիսին էր…>>, <<Այս կիսամյակն այսպիսին էր…>> և այլն։
Երրորդ կուրսը պետք է ամբողջությամբ նվիրված լինի մեր մասնագիտական առարկաներին, մենք պետք է միայն դրանց ժամնակ հատկացնենք, ուստի գաղափար անգամ չունեմ թե ինչ է անում <<Տնտեսագիտությունը>> մեր դասացուցակում։
Բայց դա չխանգարեց մեզ չնչին ժամանակ տրամադրել մեր մասնագիտական առարկաներին։
Այն գծագրերը, որոնք մենք ուսումնասիրել ենք. բլուզ, երկկարանի թև, մեկկարանի թև, պիջակ, կիսաշրջազգեստներ, շրջազգեստ, վերնաշապիկ, հուդի, տաբատ ։
Այս գծագրերի միայն մի փոքր մասն եմ համարում ինձ անհրաժեշտ, դրա համար ես ունեմ երկու տետր











Բացի հագուստի մոդելավորման դասերից, մեքն ունենք նաև էսքիզավորման գրաֆիկա։ Սովորաբար այդ դասի ժամանակ ես նկարում եմ այն, ինչ կարող է պետք գալ…ոչ ոքի։
Առանց ավելորդ բացատրությունների.
կհամարձակվեմ այս շարքն անվանել <<Պարապ վախտի խաղալիք>>։։։










