Հունվար ամսվա ամփոփում

Դեռ հունվարի 3֊ից ես տանն եմ և անցել եմ հեռավարի։ Եվ որքան էլ մեծ լինի ձեր ցանկությունը <<Դիջիթեքյան ամփոփման>> մասին կարդալու, դուք այն միևնույն է այստեղ չեք տեսնի։

Բանը նրանում է, որ ես դիջիթեքին չեմ մասնակցել, թե՛ սովորելու, թե՛ սովորեցնելու համար պետք է մի գործիք` համակարգիչ, որից ցավոք ես չունեմ։

Իսկ ճամփորդությունների գնալ չհաջողվեց, քանի որ մեր տանը վարակակիրներ կային, և ես ստիպված էի տանը մնալ։ Չնայած ուրախ եմ դրա համար, որովհետև սահադաշտները տանել չեմ կարողանում։

Ինչպես հասկացաք, այս ամիս ես էի իմ գլխի տերը, և արել եմ այն, ինչ համարել եմ կարևոր, օգտակար և իմ ունակությունները գոնե 0,00001% մակարդակ բարձրացրել։

Ես աշխատել եմ իմ <<մուլտիպլիկացկոն դիմանկարների>> վրա, ինչպես նաև փորձել եմ <<драпировка>> նկարել, ինչն էլ հանդիսանում էր իմ արձակուրդային առաջադրանքը։

Ինչպես նաև աշխատել եմ իմ դիպլոմային աշխատանքի վրա, գործնական մասն եմ անում թերևս, որովհետև գրավորը մի առանձին գլխացավանք է։

Ինչպես միշտ ես գաղափար անգամ չունեմ, թե ինչպես կարելի է վերջացնել նյութը։ Բայց թույլ տվեք ավելացնել, որ ինչ կարծիք էլ կազմեք սա կարդալուց հետո, լավ թե վատ, իմացեք, որ սա Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք է և ես սրա վրա ժամանակ եմ ծախսել, անկախ նրանից սա ինձ հանձնարարել էին թե ոչ։

Սա այն էր ինչ ես պատրաստել էի այս ամսվա ամփոփման համար։ Գիտեմ որ մատյանում դրված 0֊ն էլ 4 չի դառնա, բայց ես հիմա հանգիստ գլուխս բարձին կդնեմ, և ոչինչ պարտք չեմ մնա։

Կտեսնվենք մյուս ուշացված ամփոփման նյութում։։։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s