Նախազգուշացում։ Մինչդեռ կանցնեք կարդալուն, ես ասեմ, որ փորձել եմ մաքսիմալ բնական ու իրական գրել։ Էնպես որ էստեղ շատ կհանդիպեք <<է>> — ի փոխարեն <<ա>>։ Ներողություն եմ խնդրում։
Ահա և վերջացնում եմ իմ ուսումնական 3-րդ տարին, նոր ուսումնական հաստատությունում։ Եվ գրում եմ այս հրաժեշտի գրառումը այն հույսով, որ գոնե 10 հոգի կկարդա, ու ես կասեմ․ <<Վա՛յ, փաստորեն մենակ ես չեմ կարդում>>։ Գիտե՞ք, իրականում էդ ինքնդ քո գրածը կարդալը ու մեկնաբանելը ինձ մոտ ասոցացվում ա նրանով, որ․․․ չգիտեմ, ոնցոր ես դերասան լինեմ ու ինքս ինձ Օսկար տամ (հաշվենք էստեղ ծիծաղի էմոջի կա, ուղղակի բլոգում չի թույլատրվում օգտագործել)։
Լավ, ինչ որ է։ Ուզում եմ պատմել մի քիչ իմ զգացմունքների մասին, հա՞։
Առաջին օրը քոլեջում, չեմ հիշում․․․ քննությունն էր թե՞ մուտքի ճամբարը։ Բայց երկու տեղում էլ ես ահավոր կաշկանդված էի։ Ես եկել էի մի դպրոցից, որտեղ, ուսմասվարին հարցրեցին․ <<բարև ձեզ, ինչպե՞ս եք>>, զանգեցին ծնողին ու ասեցին․ <<Գիտե՞ք, ձեր երեխան անտակտի մեկն ա ուղղակի>>․․․ շատ, շատ, շատ տարօրինակ տեղից էի մի խոսքով։ Ահավոր քաշվում էի, վախենում էի, ինձ թվում էր, միանգամից վանում եմ բոլորին, որովհետև <<իմ ձևով եմ տարբերվում>>։ Չնայած մեր բոլորի յուրահատկությունն էլ դրանում էր, որ բոլորս տարբերվում էինք, բայց չգիտեմ ոնց, նմանը նմանին գտնում էր։
Բոլոր նորեկները նստած էին <<Բիզնեսում>>։ Այդ լսարանում բացեցինք մեր մեյլը, մեր առաջին բլոգը, մի քիչ <<քփացանք>> 3-րդ կուրսեցիների հետ։ Հետո բոլորը տենց <<քփերով>> մնացին, ես չհետաքրքրեցի երևի․․․ չգիտեմ։
Ինչևէ, բոլոր առաջին դասերը ահավոր անհարմար էին անցնում, համենայնդեպս ինձ համար, որովհետև ես ամաչում էի իմ լրիվ անունն ասելուց։ Բոլորինը նենց կարճ, սիրուն անուններ էին, իսկ իմը նենց էլ երկար ա, ու ոնցոր 4-րդ դարից լինի։ Բայց միևնույն է, անկախ ամեն ինչից, <<ծանոթությունը>> շատ կարևոր պահ էր։ Բոլոր ուսուցիչները սկզբում ասում էին․ <<Երեխեք բացվեք, մենք բոբո չենք, մի ամաչեք, արտահայտվեք․․․>> և այլն։ Չգիտեմ ինչի, բոլորը էդ հենց առաջին օրվանից հասկացան, ես սկսեցի վերջին տարում բացվել ու շփվել։
Ուր էր մենակ անունս ասելուց կաշկանդվեի։ Բա առավոտյան պարապմունքները․․․ վա՜յ․․․ մի մղձավանջ, մանավանդ, որ ես չեմ սիրում պարել, մարդկանց մոտ․․․ Բայց մի անգամ իմ <<բեմական վախը>> հաղթահարեցի․․․ <<Queen>>-ի մասին պետք ա պատմեի, բայց էնքան էլ երկար էի գրել, որ չհերիքեց ո՛չ ժամանակը, ո՛չ էլ համարձակությունս, ճիշտն ասած․․․ կանգնել էի, որ նենց զգացողություն էր, ոնցոր բոլորի հայացքները նետերի նման խրված լինեին մինչև հոգուս խորքը․․․ ահավոր վիճակ․․․
Հետո առաջին կուրսը մի ձև անցա, հասա 2-րդ կուրս․․․ 2-րդն էլ իր դժվարություններն ունի։ Արդեն 2 կամ 4 ժամ օրվա մեջ մասնագիտական դասեր ունեինք։ Համատեղել էր պետք։ Ավելացան նոր առարկաներ, նոր ինֆորմացիաներ էր արդեն պետք copy+past անել։ Ու դա էդքան էլ հեշտ չի, պետք ա իմանաս, որտեղից, ինչ ու ինչքան քոփի անես, որ կասկածելի չլինի։ Մի քիչ գայդ, էլի․․․
Մի խոսքով, 2-րդ կուրսի մինուսներից ամենաշատը աչք էր ծակում այն, որ մենք սովորում էինք դիպլոմայինին պատրաստվող աղջիկների հետ, ու մի այլ կարգի բարդ էր։ Անձամբ ինձ համար ուղղակի հոգեպես բարդ էր․․․ որովհետև, երբ ամեն օր գալիս ես դասի, ու անընդհատ լսում ես, որ մեկի տուն հյուր էր եկել մամայի ընկերուհին, ու իրան հավանել էր ու ուզում էր տղայի հետ ծանոթացնել, մի տեսակ քեզ <<արջամկան օրվա>> մեջ ես զգում․․․ բարդ, շատ բարդ պահ էր էս։
2-րդ կուրսը մի տեսակ հնարավորությունների տարի էր թվում, բաներ կային, որ թվում էր <<յաման 2-րդ կուրսում չարեցի, էլ չեմ կարա հասցնեմ անեմ հետո>>։ Հենց էդ հաջողությամբ էլ ես գնացի կարի դասերի, որովհետև մեր ուսուցչուհին զբաղված էր 3-րդներով, մենք հիմնականում դոշակա-բարձային տրամադրությամբ էինք ապրում, էլի։
Ու 2-րդ կուրսը մենակ հնարավորությունների տարի չէր, նաև թարս բաների տարի էր։ Մենք սկզբից կարում էինք մի բան, հետո կարելու ձևն էինք սովորում։ Ոնց ասեմ, սկզբում բլուզը կարում էիր, հետո նոր լեկալը ստանալու ձևն էիր սովորում։ Ոնցոր սկզբում շարադրություն գրելն էինք սովորում, հետո այբուբենը։ Բայց էլի մեր բախտից տենց ստացվեց, որովհետև էդ տարվա 3-րդ կուրսի հետ տենց բաներ չեղան։
Մի խոսքով մի ձև էլ 2-րդ կուրսը գլորեցիիիի ու մի կերպ հասա մեր օրեր։
Հիմա հերթն է, որ մենք մեր դիպլոմայինը ներկայացնենք, ունեինք երկու, իսկ հիմա՝ մեկ նոր ուսուցչուհի, ովքեր օգնեցին և օգնում են մեզ այդ հարցում։ Մեր դիպլոմային աշխատանքը ունենալու է թեմա, մենք ներկայացնելու ենք թե ինչից ենք ոգեշնչվել, ինչու ենք ոգեշնչվել և այլն։
Իմ ոգեշնչումը Լուսինն է։ Ես շատ, շատ, շատ, շատ աստրալ միֆեր եմ գրել կապված Լուսնի հետ կապված և հույս ունեմ, որ այդ ամենը ունկնդիրները կլսեն առաջին անգամ։
Մեծ-մեծ բաներ չեմ խոստանում կապված իմ աշխատանքի հետ։ Բայց դե օրը կգա, բարին էլ հետը ու կտեսնենք։ Ես իհարկե միայն իմ աշխատանքի մասին մեկնաբանություններին չեմ սպասում։ Մի քիչ էլ անհամբեր կուրսընկերներիս դիպլոմային աշխատանքներին եմ սպասում, չնայած ես այդ ամենի ընթացքին հետևում եմ, բայց շատ կուզեի վերջնական տեսքը չտեսնել, որ անակընկալ լիներ։
Մի խոսքով, բուն թեման պետք է լիներ թե ինչ տվեց ինձ քոլեջը ու այդ տվածից ես ինչը վերցրի։
Ասեմ․ քոլեջն ինձ տվեց ավելին, քան ես սպասում էի, իսկ ես վերցրի այնքան, որքան գլխումս տեղավորվեց։ Ես իհարկե չէի պլանավորել, սովորել mskh-ում, բայց երևի ճակատագիր էր, այդպես էլ պետք է լիներ։ Քոլեջում ես սովորեցի ավելի բաց լինել մարդկանց հետ, ավելի հեշտ ծանոթություններ հաստատել։ Ավելի շատ սոցիալական հմտություններ ձեռք բերեցի, քան մասնագիտական։ Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ եկա հենց այս քոլեջ, հենց այս բաժին, ունեմ հենց այս ուսուցիչներին, հենց այս ընկերներին ու երևի միակ պահն էր իմ կյանքում, որ բախտս լուրջ բերեց, ու ես դրանից լուրջ օգուտ քաղեցի։
Մինչ դիպլոմային աշխատանքի ներկայացումներ․․․