Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։  Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։(Առավոտյան, լույսը հենց բացվեց, մայրս տավարներին դուրս հանեց, մի գրվանքա բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց, գնացինք)։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի […]

Վիլիամ Սարոյան: Դաշնամուր

Այս պատմությունը ըստ իս մի բանի մասին էր. <<Ես այդքան հարուստ չեմ, որ գնեմ էժան իրեր>>: Բենը տղա է, ով սիրում է դաշնամուր նվագել: Ունի ընկերուհի՝ Էմման: Միասին գնում են երաժշտական խանութ, որտեղ տղան դաշնամուր է տեսնում ու սկսում է նվագել: Գուշակեք ինչ, տղան լավ է նվագում, բայց բացի նրանից բոլորն էլ գնահատում են իր […]

Առաջադրանք

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի: Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի: Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեց սրճարանից ոստիկանների կողմից: Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված: Նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից: Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը: Վաշտի մարտական դրոշակը պատառոտվեց մացառների փշերից: Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր […]

Հեռավար — առցանց ուսուցում: Խոսքի մշակույթ

Սեբաստացիական նախագծեր Քոլեջի 1-ին և 2-րդ կուրսերի սովորողների համար Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով Արատեսը սեբաստացիների աչքերով Երևանը սեբաստացիների աչքերով Հայաստանը սեբաստացիների աչքերով «Արհեստագործ» ամսագիր և թարգմանական նախագծեր Քոլեջի 2-րդ կուրսեցիների համար՝  «Սեբաստացիական պատումներ» նախագիծ Քոլեջի տարբեր մասնագիտությունների մեջ հմտացող 2-րդ կուրսեցիները գրում են պատումներ, պատմում իրենց ուսումնառության ընթացքում ձեռք բերած մասնագիտական հաջողությունների,  հմտությունների մասին։ Պատումները տեղ կգտնեն «Արհեստագործ» […]

Սեբաստացիական պատումներ

Փորձեմ պատմել իմ մասնագիտության մասին և թե ինչ է ինձ այն տալիս քոլեջում: 2020 թվականը փչացրեց իմ ուսումնական կյանքը քոլեջում: Հեռավար-առցանց ուսուցման պատճառով ավելի քիչ ժամանակ էի անցկացնում մասնագիտական ուսուցման վրա, գրիպն էլ մի կողմից: Ինչևէ, կարելի է ասել ես դեռ բացի ուղակի կարելուց ուրիշ բանի վրա չկարողացա կենտրոնանալ: Ի՞նչ հմտություններ ձեռք բերեցի…դե…ինչպես կայծակ-ճարմանդ կարել, […]

Արատեսը սեբաստացիների աչքերով

Երբ իմանում ենք, որ այսինչ օրը Արատես ճամփորդության են գնում, ես և ընկերուհիս ջանում ենք ցուցակում լինել առաջինների կողքին: Նրա համար չգիտեմ, բայց ինձ համար Արատեսը այն տեղն է, որը պետք է ոչ միայն հանգստի, այլև ստեղծագործ մտքի համար: Ձմռանն արատեսում երբեք չեմ եղել: Այդ պատճառով հիմա դա իմ ծրագրերի մեջ է: Ես վերջերս ձեռագործ […]

Հեռավար — առցանց ուսուցում 16 -30 : Խոսքի մշակույթ

Ընթեցողական նախագիծ «Կարդում ենք Ավ․ Իսահակյան» նախագծի շրջանակում առացանց դասի նախապատրաստական աշխատանքների միջոցով կարդում և իրենց ընտրությամբ սովորում են մեծ բանաստեղծի առնվազն 2 բանաստեղծություն, ձայնագրում, տեսանյութ պատրաստում և տեղադրում բլոգում։ Այնուհետև կարդում  «Անհաղթ խալիֆան», «Հայրենի հողը» ստեղծագործությունները, բլոգում գրում իրենց կարծիք-վերլուծությունները։ ԱՆՀԱՂԹ ԽԱԼԻՖԱՆ Ժամանակին մի երիտասարդ խալիֆա է լինում: Այս խալիֆան իր երկրի ժողովրդին կոչ է անում […]

Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

Ընթերցեցինք ճապոնացի գրող Կենձաբուրո Օէի պատմվածքը, որը կոչվում է <<Անսպասելի համրություն>>: Պատմվածքը պատմում է պատերազմական տարիների մասին Ճապոնիայում: Փոքրիկ գյուղ է, որն էլ հանդիսանում էր այս գլխապտույտի էպիկենտրոնը: Ամեն ինչ սկսվում է բնության պատկերների նկարագրություններից: Դե բնականաբար սարեր, ձորեր, կապույտ երկինք, կանաչ տերև… Խառն իրավիճակ է, կանանց ու աղջիկներին թաքցրել են և անհանգիստ սպասում են […]

Համո Սահյան: Հայաստան ասելիս…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աչքերս լցվում են,Հայաստան ասելիս թևերս բացվում են,Չգիտեմ ինչու է այդպես:Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…Կմնամ, կլինեմ այսպես: