Հեթում Ա

Նա Կիլիկիայի հայոց թագավորն էր 1226-1269թթ.: Եղել է Հեթումյանների արքայատան հիմնադիրը: 1225թ.՝ Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Կոստանդին պայլն իր 13-ամյա որդի Հեթում Ա-ին պսակել է Զաբել թագուհու հետ և հռչակել թագավոր (մինչև Հեթում Ա-ի չափահաս դառնալը երկիրը կառավարել է Կոստանդին թագավորահայրը): Հեթում Ա-ի օրոք հաղթահարվել են ներքին երկպառակությունները, ավելի է կենտրոնացվել միապետական իշխանությունը: Հզորացնելով […]

Հեթումյաններ

Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից […]

Մլեհ

Հայ ռազմաքաղաքական մտքի զինանոցը հարուստ է քաջարի գործիչներով և հմուտ դիվանագետներով: Նրանց մեջ առանձնանում է Կիլիկյան Հայաստանի մեծ իշխան Մլեհ Ռուբինյանը: Ճկուն, խելացի, հնարամիտ և հայրենանվեր. ահա այսպես կարելի է բնորոշել Մլեհ Ռուբինյանին, չնայած հայ կղերական գրականությունը նրան ներկայացնում է որպես անփառունակ և անարժան իշխանավորի: Թե երբ է ծնվել Մլեհ իշխանը, պատմությունը լռում է: 1169 […]

Աշոտ Բ Երկաթ

Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը: Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում: Աշոտ Բ Բագրատունուն ծանր գահակալություն բաժին հասավ: Նա ավագ որդին էր […]

Վարդանանց պատերազմ

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին: 449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել […]

Վռամշապուհ

 ՎՌԱՄՇԱՊՈՒՀ,  (ծ. թ. անհտ– 414), Հայոց Արշակունի թագավոր 389-ից: Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ-ին, որին Պարսից արքունիքը գահազրկել և բանտարկել էր Անհուշ բերդում՝ Մեծ Հայքը վերամիավորելու և ինքնուրույն քաղաքականություն վարելու մեղադրանքով: Հետևելով Հռոմեական կայսրության օրինակին՝ Սասանյան Պարսկաստանը նույնպես փորձել է իր ազդեցության ոլորտում գտնվող Արլ. Հայաստանում վերացնել Արշակունյաց թագավորությունը: Սակայն հանդիպելով հայ ազնվականության հուժկու դիմադրությանը՝ Պարսից արքա Վռամ կամ […]

Պապ թագավոր: Հայոց ամենաերիտասարդ արքան

Պապը մեր պատմության ամենաերիտասարդ, սակայն նաև ամենաինքնատիպ միապետներից է: Նա թագավոր հռչակվեց ընդամենը 16 տարեկան հասակում, ընդ որում, սակավաթիվ այդ տարիների կեսը նա անց էր կացրել պատերազմների ականատես կա մասնակից լինելով… 363 թ. մղվում էր հերթական պարսկա-հռոմեական պատերազմը: Հայոց արքա Արշակ Բ-ն դաշնակցում էր Հռոմի Հուլիանոս կայսեր հետ: Վերջինս զգալի հաջողությունների հետ էր հասել, ուհննեցել […]

Արշակ Բ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին: Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն […]

Տրդատ Գ Մեծ

Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական […]

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Տրդատ և Գրիգոր Պարթև Անակի որդիներից մեկը, որին Հունաց կողմերն էին փախցրել տարել, մեծանում և ուսում է ստանում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Այստեղ նա հետևում է նոր կրոնի՝ քրիստոնեության ուսմունքին, հմտանում և ընտելանում Աստվածաշնչին, դառնում քրիստոնյա և մկրտվում Գրիգոր անունով։ Գրիգորն իր դայակներից տեղեկանում է իր հոր արարքներին, մասնավորապես Խոսրովի սպանությանը և իմանալով, որ Տրդատը Խոսրովի […]