Բարի գալուստ Արատես…
Այս ուսումնական տարվա իմ առաջին եռօրյա ճամփորդությունը եղավ Արատեսում: Այս անգամ ես նոր մարդկանց հանդիպեցի. Գրիգոր պապին, ընկեր Մուշեղին և Հարությունին… Օր առաջին Մեր ճամփորդությունը սկսվեց քոլեջի բակից: Ես լսարանում նստած նկարոյմ էի, և նկատեցի, որ բոլորն արդեն ավտոբուսին էին մոտեցել: Ինչևէ, կարևորը չուշացա: Ճանապարհը հետաքրքիր էր: Ես այդ ընթացքում ծանոթացա հայկական երգարվեստի գլուխգործոցների հետ, […]