Հրաժեշտի գրառում

Նախազգուշացում։ Մինչդեռ կանցնեք կարդալուն, ես ասեմ, որ փորձել եմ մաքսիմալ բնական ու իրական գրել։ Էնպես որ էստեղ շատ կհանդիպեք <<է>> — ի փոխարեն <<ա>>։ Ներողություն եմ խնդրում։ Ահա և վերջացնում եմ իմ ուսումնական 3-րդ տարին, նոր ուսումնական հաստատությունում։ Եվ գրում եմ այս հրաժեշտի գրառումը այն հույսով, որ գոնե 10 հոգի կկարդա, ու ես կասեմ․ <<Վա՛յ, […]

Մրցանակաբաշխություն։ Օսկար 22

Վերջերս կայացած <<Օսկար 2022>> -ի, թերևս ինձ համար ամենահետաքրքիր մասն է այն, ինչ երևում է առաջին հայացքից։ Դա ոչ թե հրավիրված արտիստի տաղանդն է, այլ նրա լուքի վրա աշխատած մարդկանց։ Հայտնի նորաձևության տները զուգում, և ինչպես ես սիրում եմ գրել իմ գրքերում, զարդարում են բոլորի կողմից սիրված և ճանաչված (կամ էլ հակառակը) արտիստներին և այդ […]

Ամառային զբաղվածություն

Ինչպես կասեր դասականը. «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ…« Իմ դեպքում էլ է սա տեղին: Իմ կյանքի ամենաձանձրալի, անհետաքրքիր ու դատարկ ամառային <<արձակուրդն էր>> այս տարի: Պատմությունս սկսվեց երկրորդ ուս. տարվա ավարտին: Գաղտնիք չէ, որ երրորդ կուրսի վերջում կա <<դիպլոմային աշխատանք>>: Ես սովորում եմ հագուստի մոդելավորման և նախագծման բաժնում, ու իմ դիպլոմային աշխատանքը պետք […]

ՇԱՐԱկան տրամադրություն

Մայիսի 26֊ը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք հաղթահարեցինք մեկ ու կես բարձունք և խոստանում եմ հիշել ամեն մի քարը և ծաղիկը։ Առավոտյան 9֊ից մենք քոլեջի բակից շարժվեցինք, ինչպես և ծրագրված էր։ Ճանապարհը երկար էր, բայց լի էր խինդ ու ծիծաղով։ Մենք նույնիսկ ժամանակ ունեցանք <<Պատվերով համերգի>>։ Կանգ առանք Ապարանում, հանրահայտ Գնթունիկում։ Մի քանի տասնյակ րոպե, […]

Հասարակական նախաձեռնություն

Այս տարվա հասարակագիտության քննությունն իր բարդ ենթատեքստով անտարբեր չանցավ 2֊3֊ի մոտով։ Հարցաշարի ամենաախորժալի հարցը 5 միավորանոցն էր. << Հասարակական նախաձեռնություն>>։ 5 միավոր կտրվի հասարակական նախաձեռնությանը, որի 5 կրիտերիաներն են․ հասարակության կյանքում դրական փոփոխություն շարունակականություն հասարակության ներգրավածություն թիրախավորում հստակ պլանավորում, ներկայացում, գործողություններ, ամփոփում Մեր նախաձեռնությունը հետևյալն էր. մենք այցելում ենք մեր քոլեջին մոտ գտնվող ծերանոց։ Փորձում ենք […]

Ինչպե՞ս հաշվել արևի ազիմուտ։ Ինչպե՞ս չմոլորվել գիշերը

Ազիմուտ լատիներենից թարգմանաբար նշանակում է անկյուն։ A = (t -1) * 15 -180 A = (11 — 1) * 15 — 180 = — 30 A = (11,5 — 1) * 15 — 180 = — 22,5 Ինչպե՞ս գտնել բևեռային աստղը Որպեսզի գտնել բևեռային աստղը, անհրաժեշտ է երկնքի վրա գտնել Մեծ Արջի համաստեղությունը, այնուհետև հաշվարկել […]

Ֆիլմի քննարկում

Այսօր քոլեջի վերնատանը քննարկում էինք <<Դասարանցիները>> ֆիլմը: Մեր հյուրն էր Տիգրան Նալչաջյանը իր պատանի սաների հետ: Խոսեցինք ֆիլմի ստեղծման, ընթացքի և ապագայի մասին: Պատանի դերասանուհիներից մեկը պատմում էր նկարահանման ընթացքում եղել էր պատահար լողավազանում: Աղջկան հրում են և գցում լողավազանը, իսկ այն գնալով խորանում էր: Ինչևէ աղջկան հենց այդ խորը հատվածը հրեցին և նա նույնիսկ […]