Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
Տրդատ և Գրիգոր Պարթև Անակի որդիներից մեկը, որին Հունաց կողմերն էին փախցրել տարել, մեծանում և ուսում է ստանում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Այստեղ նա հետևում է նոր կրոնի՝ քրիստոնեության ուսմունքին, հմտանում և ընտելանում Աստվածաշնչին, դառնում քրիստոնյա և մկրտվում Գրիգոր անունով։ Գրիգորն իր դայակներից տեղեկանում է իր հոր արարքներին, մասնավորապես Խոսրովի սպանությանը և իմանալով, որ Տրդատը Խոսրովի […]