Թումանյանական: Ինքնակենսագրական/Իմ երգը
Իմ երգը Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստԾով բարություն, շընորհք ու սերՃոխ պարգև եմ առել վերուստ։ Անհուն հանքը իմ գանձերի,Սիրտս է առատ, լեն ու ազատ.Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—Սերն անվերջ է, բարին՝ անհատ։ Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես Գողից, չարից, չար փորձանքից,Աշխարհքով մին՝ ահա էսպեսՇաղ եմ տալիս իմ բարձունքից։ Ես հարուստ եմ, […]