Բնութագիր

Բնութագիր

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի 2019թ. շրջանավարտ Հայկանուշ Աշոտի Ստեփանյանի։

Հայկանուշ Աշոտի Ստեփանյանն ավարտել է Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի լրիվ դասընթացը և հաջողությամբ հանձնել պետական քննությունները:

Հայկանուշը ընդունակ աշակերտ է։ Ուաումնառության շրջանում դժվարություններից չընկճվելը, համբերատար կերպով այդ դժվարություննեիը հաղթահարելը, ազնվությունն ու ճշմարտասիրությունը, ամկաշառ ու նվիրված ընկերասիրությունը, չընդհատվող և լարված աշխատասիրությունը նրա բնավորության ամենաէական գծերն են։

Հայկանուշը սիրում էր լարված ուշադրությամբ լսել ընկերների մեկնաբանությունները։ Ուսման մեջ սիրում էր խորապես ուսումնասիրել ու զննել նյութը։ Ակդ սովորությունը նրա բնավորության մեջ անցնում է կարմիր թելի նման։ Իր բնավորությամբ և ակտիվ աշխատասիրությամբ սովորում ու տիրապետում էր գրեթե բոլոր առարկաներին, հատկապես` հայոց լեզվին։

Զգալի է, որ նա կողմնորոշվել է դեպի հայոց լեզուն և գրականությունը։ Այդ առարկաները խորն ուսումնասիրելու համար չի խնայել ոչինչ, ոչ ժամանակ, և ոչ էլ էներգիա։

Հայկանուշը աչքի է ընկնում բանավոր խոսքի բարձր կուլտուրայով։ Նա կարող է հարցին պատասանել լակոնիկ ոճով, սակայն բովանդակալից ձևով։ Նրա բանավոր խոսքը միշտ համեմվել է նուրբ հումորով, գիտի ուսուցչի և աշակերտի հեը առողջ ձևով ուրախանալ ու ծիծաղել։ Չի արհամարել թույլ գիտելիքներ ունեցող ընկերներին, մեծամիտ ու եսասեր չէ, պատրաստ է եղել օգնել թույլերին ու փոքրերին։

Բնությունը Հայկանուշին ստեղծել է ամենաանաղարտ ձևով, բնավորության մեջ եղած բոլոր գծերը ընդօրինակելի են բոլորի համար։ Նրա մաքուր հոգին և գերազանց վարքը խորը հետք են թողել ինչպես իրենց դասարանում, այնպես էլ դպրոցում։

Նա չգիտեր հոգնել, անխոնջ ձևով շարունակում է ուսումնասիրել թե՛ մայրենի գրականությունը, թե՛ ֆիզիկան, քիմիան և թե՛ մաթեմատիկան։ Հայոց լեզվի և գրականության բնագավառում գիտելիքների իր հարուստ պաշարով գերազանցում է շատ առատար աշակերտների։

Նրա համար խորթ են չար նախանձը, կեղծավորությունն ու նենգությունը, միշտ պայքարել է մանկավարժական կոլեկտիվի, ընկերների, ինչպես և ողջ դպրոցի անունը բարձր պահելու համար։

Բնութագիրը տրվում է պահնաջվող տեղում ներկայացնելու համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s