Վերջերս կայացած <<Օսկար 2022>> -ի, թերևս ինձ համար ամենահետաքրքիր մասն է այն, ինչ երևում է առաջին հայացքից։ Դա ոչ թե հրավիրված արտիստի տաղանդն է, այլ նրա լուքի վրա աշխատած մարդկանց։ Հայտնի նորաձևության տները զուգում, և ինչպես ես սիրում եմ գրել իմ գրքերում, զարդարում են բոլորի կողմից սիրված և ճանաչված (կամ էլ հակառակը) արտիստներին և այդ օրը նրանք ուղղակի շողում են կարմիր գորգին կամ էլ after party-ի ժամանակ։

Չգիտեմ ինչու այս զգեստով պատկերացնում եմ ամազոնուհու, ով շքեզ տեսքով ներկայանում է պարահանդեսի, գրավելով շատ ու շատ սրտեր, որոնցից միայն մեկի, իր սրտի կարիգն ունի։ Եվ ոչ, զգեստն ինձ դուրս չի գալիս, բայց շքեղ է։ Երևի հենց դա էլ պատճառն է․․․ այն շատ շքեղ է․․․

Իրականում այս հիասքանչ տղամարդուն սազում է ամեն ինչ, նույնիսկ այս շքեղաշուք սմոքինգը, որից կարում են նաև այլ բրենդները, և որը կարելի է տեսնել մի շարք տղամարդկանց հագին, եվ նրանց միակ տարբերող բանը հանդիսանում է գույնը․․․

Սա ուղղակի հիասքանչ է։ Զգեստի գույնը, այս անհասկանալի երկար բանը, որը ներքևից քարերով է զարդարված ուղղակի այն է ինչ պետք է։ Ցանկաված սպիտակ կամ արծաթագույն <<լրացում>> սազում է այս գույնին։
Իսկ զգեստն ինձ թվում է հենց այնպիսին է, ինչպիսին որ ես կնկարեի, եթե այն իմ առաջադրանքը լիներ։

Ինձ դուր է գալիս այս <<խռիկային>> տրամադրությունը։ Նա, ով ընտրել է հենց սա, հենց այս օրիորդի համար, ուղղակի գենիուս է։

Եվս մեկ Louis Vuitton, ևս մեկ սքանչելի լուք։ Եվ անձամբ իմ սիրելի, <<պլպստուն սև կոստյումը>>։ Չեմ համարի կրկնվող, չնայած սպասում եմ այն նույն լուքի, ուղղակի վրադագույնով, տեսնել Lil Nas X-ին։

Saint Laurent — ի ցանկացած կարմիր գորգի համար նախատեսված աշխատանք շեդևռալ է, բայց այս մեկը․․․ այնքան հասարակ է․․․ այնքան սովորական․․․ Այո մադմուազել, դուք միգուցե կրում եք Saint Laurent, բայց չեք տարբերվում Հայաստանում հարսանիքի եկած, 1 երեխա ունեցող Ամերիակի բարեկամից, ով ամբողջ <<զալում>> միակն է, ով կրում է օրիգինալ Saint Laurent․․․

Ես չեմ չափազանցնում։ Ես տոքսիկ չեմ։ Բայց, այս նույն զգեսգտի ուղղակի մի քիչ բլուզից քույրիկս էլ ունի․․․

Կներեք Քորթնի, բայց այս անգամ կոմպլիմետի եմ ենթարկում բացառապես ձեր վարսահարդարին։ Իսկ այ Թրեվիսի լուքից ինձ դուր եկան բացառապես կոշիկները, որոնք իրենց կոպիտ տեսքով, տալիս են խիստ դասական vibe․․․

Ինչպես և Տիմոտի Շալամեի դեպքում, այս տեսքը ևս կգնահատեմ 120/100, որովհետև այն սև է, և փայլուն․․․

Օքեեեեեեեեեյ․․․

Իհարկե Valentino, իհարկե ճոխություններ և այլն, բայց քանի գնում, համոզվում եմ, որ ես ուղղակի այս ամենին նայում եմ ինչպես․․․ դեեե․․․ լավ․․․

Գոտկատեղից վերև իհարկե նկատելի է մի ամբողջ սքանչելի լուք, իսկ տաբատը ․․․ դե ինչ․․․ ես անցնում եմ հաջորդին, ես այլևս չեմ կարող․․․

Հմմմ․․․ Սա այն պահն է, երբ Մոխրոտը կերպարանափոխվում է, և ուղիղ կեսգիշերին դառնում է Քնած Գեղեցկուհին․․․
Ինչու քնած գեղեցկուհին․․․ որովհետև այս զգեստը պենյուար է հիշեցնում․․․

Chanel-ն ինչպես միշտ իր ռեպերտուարի մեջ է։ Սև․․․ մմմ սև․․․ ինքս սա կկրեի, բայց կձևափոխեի, կերկարացնեի, այսինքն կհավասարեցնեի հետևի կողմին։

Ինձ հիշեցրեց Ադրիանա ԴեԲոսի լուքը։ Բայց լավ․․․ էլի իմ ոճի մեջ է, դրա համար էլ ինձ դուր է գալիս։ Նախ <<մոդելին>> սազում է կարմիր գույնը, և նա գեղեցիկ է նայվում, իսկ զգեստն այնպիսին է, ինչպիսն ես կնկարեի, եթե մոտս ստեղծագործական ճգնաժամ լիներ, բայց ինձ ստիպեին 48 հատ էսքիզ նկարել, չնայած նրան որ ես մտքեր չունեմ, բայց դա պետք է ինչ-որ մարդկանց ցույց տալու համար, ովքեր գալիս են և այդ ամենին նույնիսկ նայելու ժամանակ չունեն․․․

Ես սա կթողնեմ առանց մեկնաբանության․․․

Չգիտեմ այս գույնը սազում է նրան թե ոչ, բայց գեղեցիկ է նայվում․․․ լավ։

Նա ուղղակի կախարդուհու է հիշեցնում, ինչը վատ չէ, ակներևաբար։ Բավականին էլեգանտ ու անկրկնելի լուք։ Բրա՜վա։

Ես առաջին ագամ եմ լսում Schiaparelli-ի մասին, բայց այն ինչ հիմա այս կինը կրում է, ուղղակի նմանը չունեցող, օրիգինալ օրիգինալոց աշխատանք է, ու եթե ես լինեի նրա փոխարեն, ապա ավելի լայն կժպտայի, որովհետև եթե դու այս զգեստով կանգնած ես հարյուրավոր լուսանկարիչների առաջ, ապա պետք է ցույց տաս, որ դու աշխարհի ամենաբախտավոր և էլեգանտ կինն ես այդ երեկո։

Louis Vuitton-ը գերազանցեց իմ սպասելիքները։ Ես հիմա երազում եմ այս զգեստը կյանքում գոնե մի անգամ կրելու մասին, բայց դժվար թե նման բան լինի, որովհետև սա Louis Vuitton Է։

Եվս մեկ լուք, որը հիշեցնում է շքոեղ ամազոնուհու։

Եվս մեկ շքեղաշուք ամազոնուհի․․․

Քանի ամազոնուհիների կողմ շատ գնացի, ասեմ, որ նա ևս հետ չի մնում եվ միանում է նրանց շարքին։

Ես սա թողնում եմ առանց մեկնաբանության, որովհետև ես ուղղակի հարմար բառեր չունեմ նկարագրելու համար այս WOW լուքը․․․ շնորհակալություն։

Կարիք կա՞ ասելու ամազոնային լուքի մասին․․․ կարծում եմ արդեն բավականին նշեցի․․․

Իսկ սա արդեն, քիչ թե շատ, ուրիշ պատմություն է․․․ Այս զգեստը նման է գիշերանոցի, որը հագնում են ծեր, բայց հարուստ կանայք ֆիլմերում․․․ բնականաբար, արտասահմանյան։

Բնականաբար ամբասադորներից մեկը․․․ Dior-ի ոճի մեջ․․․ Dior-ի թափանցիկ ոճի մեջ։

Ես ասելու բան այդքան էլ չուեմ, որովհետև զգեստը բնականաբար <<տեղին է>>։

Վաու։

Յոու, նրա համար շատ լավ բան են ընտրել․․․ կամ էլ նա է իր համար ընտրել։ Բայց դա կարևոր չէ, որովհետև ընտրությունը գժական է, 120/100։

Ես երևի նորաձևությունից չեմ հասկանում, կամ բավական ծեր եմ դրա համար, բայց կարծես այս Օսկարին բոլորը որոշել են կրկնել այս գրողը տարած ֆոկուսը, կրծքերը փակելու համար։

Այ սա ես համարում եմ պատվով ներկայանալ Vanity Fair։

Եկեք թողնենք պարոն Էլլիսի լուքը և տոքսիկ ակնարկներով անդրադառնանք Նինա Սենիչարի քավորկնոջ լուքին, որը լիովին լրացրեց Զոի Կրավիցի Ամերիկայի հարուստ բարեկամի լուքին։

Ես ուղղակի սպասում էի այս լուսանկարին։ Դուք սքանչելի տեսք ունեք։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Եվ այլն, և այլն․․․
Ես հասկացա, որ ավելի լավ էր չանեի այս նախագիծը, քանի որ ամբողջ խմբում, ով գիտի, միակն եմ, ով այսքան ստորացրեց, և գետնին հավասարեցրեց բարձրագույն նորաձևության բարիքները։ Եվ ոչ, ես չեմ զղջում, որովհետև ես ընդամենը մի քանի օրիգինալ բան տեսա, ու 5 մատիս վրա կարող եմ հաշվել, թե քանի նմանը չունեցող աշխատանքներ տեսա․․․
Դե իսկ եթե անկեղծ, ամազոնուհիների լուքերը առանց գնահատականի էլ շենշող էին։ Եվ սրանք իհարկե բոլոր հյուրերը/մասնակիցները չէին, ես ուղղակի շատ ու շատ անկապ բաներ բաց թղեցի, որովհետև բացասական տրամադրություն միշտ կարող եմ ստեղծել, բացասական մեկնաբանություններ միշտ էլ կարող եմ տալ։
Այսօրվա համար այսքանն էին գնահատականները․․․
Մինչ նոր նախագծեր․․․