Կիսամյակային հաշվետվություն

Ես Ղարիբյան Վարդն եմ, սովորում եմ առաջին կուրսում և ընտրել եմ <<Հագուստի մոդելավորում և նախագծում>> բաժինը: Իմ ուսումնական կյանքը քոլեջում սկսել եմ մուտքի ճամբարից: ՝Դասերին բնականաբար հաճախել եմ սկսած սեպտեմբեր ամսից: Իսկ որոշ հարգելի պատճառներով երբեմն դասերից բացակայել եմ: Նաև մասնակցել եմ ճամփորդություններին դեպի Արագած, Արատես և այլն:

Այժմ մի փոքր մեր օրվա մասին քոլեջում:

Սկսվում է մեր օրը ընդհանուր պարապմունքով: Այն իրենից ներկայացնում է ընդհանուր դաս, որին մասնակցում են բոլոր ուսանողները մեր քոլեջում : Ընդհանուր պարապմունքին մենք միասնական ընթերցանություն ենք անում, երգում ենք, պարում, նաև կարող ենք նյութեր պատրաստել և ներկայացնել դրանք ընդհանուր պարապմունքին: Այնուհետև՝ դասապրոցես: Այդ ընթացքում մենք օգտագործում ենք մեր գործիքները (գադջետները, հիմնականում օգտագործում ենք համակարգիչներ): Կան բաներ, որոնք անհրաժեշտ է ուղղակի լուսանկարել տետրից: Ամեն դեպքում մեր ողջ օրվա ամենատպավորիչ իրադարձությունները հիմնականում պետք է լուսաբանվեն բլոգում (չհաշված այն, որ ինքս այնքան անպատասխանատու եմ, որ դեռ որոշ նյութեր բլոգումս չեմ դրել):

Ես դեռ առաջին կուրսում եմ սովորում, և կարծում եմ դա իր առավելություններն ունի: Օրինակ ընտրություն կոչվող դասը: Ինքներս ընտում ենք մեր այսպես ասած դասը առաջիկա երկու դասաժամերի համար: Իսկ առհասարակ, ինչպես բոլոր ուսումնարաններում, առաջին տարում, մենք անցնում ենք հանրակարթական առարկաներ: Իհարկե, մենք ավելի հետաքրքիր ձևով ենք ուսումնասիրում, երբեմն վերհիշում դրանք: Առանձնապես ֆիզիկան և հանրահաշիվը չեմ սիրում, բայց երբեմն ալտեր — էգոս ինձ ստիպում է սովորել:

Իսկ կիսամյակի վերջում բոլոր առարկաներից ստուգարք ունենք: Չգիտեմ, թե ինչպես կանցնի, բայց դա անպայման կլուսաբանվի իմ բլոգում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s