Աշխատանքը դա մի բան է, որը կա Հայաստանում, բայց ոչ ոք չի հետաքրքրվում դրանով: Ի դեպ, ես նույնպես դրա կարին ունեմ, սակայն ծնողներս այս որոշումն այդքան էլ չեն խրախուսում:
Բացի այն, որ աշխատանքի միջոցով կարելի է ընտանիքին լավություն անել նաև կարելի է հանրությանն էլ օգուտ տալ: Ցանկացած աշխատանք իր բնույթով շատ անհրաժեշտ է հասարակությանը: Բայց արի ու տես, որ Հայաաստանում, որքան էլ մարդիկ ունեն աշխատանքի կարիք, միևնույն է ասում են <<էդ գործը մեր համար չի>>: Նրանք ուղղակի ամաչում են աշխատել, այդքան բան: Ու նրանք ամաչում են առանց պատճառի: Ամաչում են ուսուցիչ, վարորդ, մատուցող, բարմեն, հավաքրար, աղբահավաք աշխատել: Բայց կարծում եմ նաև իր դերն է խաղում նաև աշխատավարձը:
Վերջերս կարդում էի մի հոդված Հայաստանում ուսուցիչների աշխատավարձի մասին: Որքան էլ զարմանալի է, բայց աշխատանքի որակը և աշխատավարձը կապ ունեն իրար հետ, շատ անմիջական: Երբ դու ուսուցիչ ես, աշխատում ես դպրոցում, ապա տուն ես գնում, բնականաբար տանն էլ հոգսեր կան: Գերհոգնած վիճակով տետր ու տնային են ստուգում, և հիշում են իրենց ծիծաղելի, միևնույն ժամանակ սահմռկոցուցիչ աշխատավարձի մասին: Արդյունքում դասի ժամանակ հոգնածությունը, սթրեսը իրենց դեր են խաղում: Դե դուք հուսամ ամենը հասկացաք: Նույնն էլ կարելի է անգամ ասել գիտնականների մասին: Գիտես, որ մի գյուտդ էլ կարող է փոխել մարդկանց կյանքը, բայց երբ հիշում ես, որ դրա համար ստանալու ես կոպեկներ, աշխատելդ էլ չի գալիս:
Իսկ ինչ վերաբերվոմ է երազանքիս աշխատանքին, դեռ չեմ կողմնորոշվել: Միշտ էլ սիրել եմ գրքերը, անգամ սկսել զգալ դրանք: Բայց բախտի բերմամբ թե պատահմամբ գրադարանավարուհի դառնալու մասին մտքերն անհետ կորան: Այժմ ես երազում եմ դառնալ դերձակ :