Մեր ճամփորդության ժամանակ եղանք Էջմիածնում։ Եղանք տարբեր վայրերում։ Օրինակ՝ Հռիփսիմեի տաճարում։ Այն իրոք շքեղ էր։ Տաճարի ամենախորքում գտնվում էր Հռիփսիմեի գերեզմանը (ես այդքան էլ վստահ չեմ)։


Զբոսնեցինք քաղաքով, ամենուրեք տիրում էր Ամանորյա տրամադրություն։

Մինչ մենք զբոսնում էինք, և ոչ միայն…

…մեր ընկերները Մհեր Աբեղյանի թանգարանում էին։ Եթե դրամապանակս չմոռանայի ավտոբուսի մեջ, ես էլ միգուցե թանգարանում փոքր ինչ կլիցքաթափվեի առօրյա հոգսերից։
Եղանք Մայր տաճարում, նաև Գայանեի վանքում։




