Ամանորյա մտորումներ…

Ամանորն այն հազվագյուտ օրերից մեկն է, որոնք իմ կյանքի ապարանջանին թեկուզ մեկ ճակատագրական ուլունք են ավելացնում: Բայց Ամանորն ավելի շատ եմ սիրում մնացած բոլոր օրերից: Չմտածեք թե նվերների համար եմ սիրում, բայց, օրերից մի օր քնելուց առաջ նորից սկսեցի մտածել իմ կյանքի մասին, մտաբերեցի մի քանի դրվագ և պարզեցի, որ իմ կյանքում էլ են հրաշքներ եղել, բայց ես դրանք չեմ նկատել:

Այդպիսի մի դեպք եղավ տարիներ առաջ, Ամանորի գիշերը: Ես ինչպես միշտ նեղացել էի առանց որևէ պատճառի: Ահա եկավ ուղիղ ժամը 12-ը, բոլորը դուրս վազեցին և լսվեցին հրավառությունների ձայները: Այդ ձայներն ինձ երբեք դուր չեն եկել, փակեցի ականջներս: Հետո նորից ականջներս բացեցի, փորձեցի ականջ դնել տան ձայներին: Գնացի պատուհանի մոտ, նստեցի պատուհանագոգին և հետևում էի գունավոր կրակների պարահանդեսին: Ասեմ, որ ես այդ ժամանակ մյուս բոլոր ընտանիքի անդամների հետ տատիկիս հին տանն էի: Դե քանի որ տունը հին էր, հատակը ահավոր բարձր ճռճռում էր, ինչքան էլ փորձեիր զգույշ քայլել: Եվ հրավառության ավարտից հետո բոլորը տուն եկան, պտտվելով, ես տեսա ուրախ երեխաների փայլփլուն աչքերը: Հասկացա, որ տոնածառի տակ արդեն նվերներ կան: Եվ մինչ բոլորն իրենց նվերներն էին բացում, ես հասկացա, որ տանն ինչ որ մեկը եղել է, իսկ թե ինչ հրաշքով է կարողացել քայլել ճռճռացող հատակի վրայով, որ չեմ լսել: Ներս է մտել պատուհաններից մեկից, բնականաբար: Ես սկսեցի ավելի ու ավելի ուժեղ հավատալ Ձմեռ Պապիկին: Ահա այս պատմության մասին միայն ձեզ եմ պատմում, ուրիշ ոչ ոք սա դեռ չի լսել կամ էլ կարդացել:

Բայց ես կհասկանամ, եթե ինչ-որ մեծահասակ կարդա և չհասկանա իմ պատմությունը: Չէ որ մեծահասակները,կներեք իհարկե, բայց շատ ձանձրալի են: Նրանք չեն հավատում հրաշքներին: Գիտե՞ք, հրաշքը դա մի կրակ է, որն առկայծում է բոլորիս ներսում վաղ մանկությունից: Պետք է մի փոքր հավատ և կրակը չի հանգչի: Բայց կան մեծահասակներ, որոնք չեն սիրում այդ կրակը, և ստեղծում են փաստ, գիտություն և նման այլ կրակմարիչներ, և կրակը հանգցնում են:

Դիտե՞լ եք <<Բևեռային ճեպընթաց>> մուլտֆիլմը: Անպայման դետեք, այն ուղիղ կապ ունի իմ այս պատմության հետ:

Շատ անգամ, ինձ ծաղրում էին, որ հավատում եմ Ձմեռ Պապիկի գոյությանը: Հետո ինչ, որ նրան չենք տեսել, այն ինչ չենք տեսնում, դեռ չի նշանակում, որ գոյություն չունի: Ես կբերեմ ձեզ ևս մեկ օրինակ, Ամանորյա և կախարդական:Նրանց համար ովքեր չգիտեն, ասեմ՝ շատ եմ սիրում Հարրի Փոթերի մասին պատմող գրքերն ու ֆիլմերը: Նաև շատ բաներ բացատրում կամ էլ իմանում եմ այդ պատմությունից: Եվ կար ժամանակ, երբ սկսեցի մտածել, որ Ձմեռ Պապիկի կերպարը հորինել են մագլները: Քանի որ իրականում Ձմեռ Պապիկը հրաշագործ է, որը ծխնելույզից ծխնելույզ է թռչում կախարդական թռցնող փոշու օգնությամբ (ովքեր նայել են ֆիլմը, կամ կարդասցել գիրքը կհասկանան):

Քանի որ պատմելու էլ ոչինչ չունեմ, վերջում կավելացնեմ միայն, որ հրաշքները իրական են, պետք չէ անտեսել դրանք: Եթե հավատում եք հրաշքներին ապա վարվեք ինչպես Coca Cola-ի հին ու բարի Ամանորյա գովազդում, բարձրաձայն գոռացեք << ՀԵ ՛ Յ, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ: >>

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s