Եվ այսպես, Իրինա Ռոդնինայի անունը կրող սահադաշտում Վարդը ապացուցեց, որ վախկոտ է…
Հինգշաբթին լի էր շատ ժպիտներով, քոլեջի ուսանողների(աղջիկների) մի խումբ ուղևորվեց սահադաշտ։ Ինձ համար առաջին հայացքից մի քիչ հեշտ էր ամենը թվում, բայց հետո…
Ես ծանոթացա գեղասահքի մանրուքներին, գեղասահորդների առօրյային։ Մինչ սահադաշտ դուրս գալը, պարզվու է կան բաներ, որոնք այդքան էլ հեշտ չեն թվում առաջին հայացքից։ Նախ չմուշկների քուղերը կապելը։ Բավականին բարդ աշխատանք է։ Քուղերը պետք է այնքան ամուր կապված լինեն, որ ոտքը չմուշկի մեջ չշարժվի։ Այնուհետև սառույցի վրա հարկավոր է կամք և համարձակություն, որից ինչպես հասկացաք ես չունեմ։


Կադրեր՝ մի շարք համարձակ մարդկանց մասնակցությամբ։








Հ.Գ. Իսկ մինչ բոլորը խմբակային լուսանկարներ էին անում, Վարդը կուչ էր եկել այնտեղից, որտեղից հնարավոր էր <<կառչել>>, և մի ողջ ժամ այդտեղից քայլ անգամ չի արել։