Երկրաշարժեր

Երկրաշարժերը բնական աղետներ են, որոնք կարող են լինել կործանարար: Ամեն տարի տեղի է ունենում ավելի քան մեկ միլլիոն երկրաշարժ, սակայ դրանցից միայն մի քանիսն են լինում այնքան ուժեղ, որ ավերածություններ են հասցնում:

Ի՞նչ է բեկվածքը

Երբ մայրցամաքային և օվկիանոսային կեղևները բախվում են և տեղաշարժվում, ապարաշերտերը ցնցվում են, առաջանում է մի թույլ գոտի, որը կոչվում է բեկվածք: Երկրաշարժերը տեղի են ունենում այս գոտիների շուրջը: Սան Անդրեասի բեկվածքը ձգվում է Յուսիսային Ամերիկայի արևմտյան ափով և աշխարհի ամենամեծ բեկվածքն է: 1906 թ. աղետալի երկրաշարժից 500 մարդ զոհվեց Սան Ֆրացնիսկոյում:

Ի՞նչ են ցնցումային ալիքները

Ցնցումային ալիքները երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքներ են: Ալիքների աղբյուրը կոչվում է երկրաշարժի օջախ, իսկ օջախից վեր՝ մակերևույթի վրայի կետը կոչվում է էպիկենտրոն: Գոյություն ունի ցնցումային ալիքների 2 տեսակ: Բուն ալիքները շրջուիմ են մակերևույթի տակ՝ ապարների միջով, ստիպելով դրանց սեղմվել, ընդարձակվել և վերուվար շարժվել: Մակերեսային ալիքները հասնում են Երկրի մակերևույթ: Օվկիանոսի ալիքների նման դրանք գալարաձև են շարժվում: Երկրաշարժը ամենից շատ ավերածություններ է հասցնում էպիկենտրոնում և ավելի քիչ՝ էպիկենտրոնից հեռու:

Ինչպե՞ս են առաջանում երկրաշարժերը

Երբ Երկրի շերտերը միմյանց հրելով առաջ են անցնում, հսկայական ճնշում են գործադրում երկրակեղևի վերին մասին մոտ գտնվող ապարների վրա: Հանգիստ անցնելու փոխարեն նրանք կարող են տարիներով արգելափակել միմյանց, մինչև լարվածությունը մեծանում է, և ներփակված էներգիան արձակվում է: Այսպես առաջանում է երկրաշարժը՝ ուղարկելով ցնցումային ալիքներ ապարների միջով:

Ի՞նչ է ցունամին

Երբ երկրաշարժը տեղի է ունենում ծովի հատակին, առաջանում է ցունամի՝ վիթխարի, աղետաբեր ալիքներ, որոնք ափերի մոտ հասնում են 30մ ու ավելի բարձրության և կարող են պատճառել հսկայական ավերածություններ:

Ի՞նչ է հարկավոր անել երկրաշարժի ժամանակ

Երկրաշարժի հավանական ամենամեծ վտանգը կառույցի փլուզումն է: Փրկվելու համար կարող եք կանգնել դռան շեմին կամ էլ պատսպարվել սեղանի տակ: Ճարտարապետներն ու ինժեներները փորձում են կառուցել այնպիսի շենքեր որոնք կդիմակայեն երկրաշարժի ժամաակ: Այս կառույցներն ունեն ամուր հիմնակմախքներ և թեթևակի ճոճվելու հատկություն:

Ինչպե՞ս են չափվում երկրաշարժերը

Երկրաշարժերն արձանագրվում են սեյսմոգրաֆով (երկրաշարժագիր) և չափվում են 2 սանդղակներով: Մերկալլիի սանդղակը ցույց է տալիս երկրաշաժի ուժգնությունը: Ռիխտերի սանդղակը ցույց է տալիս ցնցումնային ալիքների ճափերը:

Մերկալլիի սանդղակՌիխտերի սանդղակ
Աննշմարելի. ընկալվում են գործիքներով3-ից քիչ
Խիստ թույլ. զգում են հանգիստ վիճակում գտնվող մարդիկ3 -3,4
Թույլ. թվում է, թե բեռնատարներ են անցնում3,5 — 4
Չափավոր. պատուհանները ցնցվում են4,1 — 4,4
Բավականին ուժեղ. արթնացնում են քնած մարդկանց4,5 — 4,8
Ուժեղ. ծառերը ճոճվում են, պատերը ճաքում4,9 — 5,4
Խիստ ուժեղ. շենքերի վրա ճաքեր են առաջանում5,5 — 6
Քայքայիչ. կառույցները շարժվում են6,1 — 6,5
Ավերիչ. գետնի վրա ճաքեր են առաջանում6,6 — 7
Կերծանարար. հողի սողանքներ են առաջանում7,1 — 7,3
Աղետալի. երկաթգծերը խախտվում են7,4 — 8,1
Խիստ աղետալի. ամբողջական ավերածություն8,1 և ավելի

Ի՞նչ ավերածություններ կարող են առաջացնել երկրաշարժերը

Ավերածության չափը կախված է երկրաշարժի ուժգնությունից: Գետինը ցնցվում է ու դղրդում, հողի մեջ առաջանում են հսկայական ճեղքեր: Շենքերը փլուզվում են, էլեկտրալարերը, ջրի, գազի խողովակները ավերվում են: Հաճախ հրդեհներ են սկսվում՝ առաջացնելով քաոսային իրավիճակ: Որոշ երկրաշարժեր խլել են հազարավոր մարկային կյանքեր: Մոտ 90000 մարդ է զոհվել 2005թ. հոկտեմբերին Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ:

Оставьте комментарий